Դիմակների անհրաժեշտություն չկա, բայց չգիտես ինչու բոլորն ուզում են դիմակ կրել, դրանք պետք է օգտագործել՝ ըստ անհրաժեշտության. Գեղամ Գևորգյան
ՏՄՊՊՀ-ն միայն երեկվա ընթացքում դիտանցում է իրականացրել մոտ 90 դեղատներում՝ չհաշված ցանցերը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ըստ նրա՝ բժշկական դիմակների խնդիրը կայանում է նրանում, որ որոշ ժամանակ առաջ դիմակների արտահանում է եղել: «Ուզում եմ նշել, որ արտահանումը տեղի է ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից: Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներկրողները չեն արտահանել դիմակ: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել: Այն տեղեկատվությունը, որ ստեղծվում է, թե կա արհեստական դիֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, սակայն հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականացրել»,- հայտարարեց նա:
Գևորգյանը նշեց, որ աշխատանքներ են կատարվում դրսի գործընկերների միջոցով դրսի արտադրողներին կապելու Հայատսանի ներմուծողների հետ, որ կարողանան նոր խմբաքանակներ բերել ՀՀ: «Բայց աշխարհում ընդհանարպես դիմակների դիֆիցիտ կա և դիմակների գները դրսում բարձրացել են: Այսինքն նոր խմբաքանակները, եթե կարողանան նույնիսկ բարձր գնով ձեռք բերել, Հայաստանում ևս գները լինելու են բարձր: Մենք խոսում ենք չհիմնավորված բարձրացման մասին: Կոչ եմ անում փոքր դեղատներին՝ դրսևորել սոցիալական պատասխանատվություն և խուսափել անհարկի չարաշահումներից անտեղի խոսակցություններ, որ չլինեն»,- նկատեց նա և հավելեց. «Դիմակների պահանջարկն ուռճացված է, դիմակների անհրաժեշտություն չկա, բայց չգիտես ինչու բոլորն ուզում են դիմակ կրել, դրանք պետք է օգտագործել ըստ անհրաժեշտության»:
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, Գևորգյանն ասաց, որ դրանց խնդիրն առաջացել է մեկ-երկու օրվա ընթացքում՝ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին տեղեկատվությունից հետո, երբ քաղաքացիները մեծ ծավալով սկսել են գնել: Նա նշեց, որ շաբաթ և կիրակի օրերին մատակարարում չի լինում, իրավիճակն այսօր արդեն լիովին այլ է, դեղատներում աղտահանիչ նյութեր կան: «ՀՀ-ում երեք ընկերություն կա, որ ախտահանիչ նյութեր են արտադրում: «Արսանիտ» ընկերությունը հիմա վերազինում է իր սարքավորումները և երկու օրվա ընթացքում կկարողանա մեծ ծավալի արտադրություն մտցնել տեղական շուկա»,- ասաց Գևորգյանը:
Գեղամյանն ընդգծեց, որ ավելորդ է պարենային մթերքներ գնելու խուճապը: «Իրանից չկա այն ծավալով ներկրվող ապրանք, որը կարող է շուկայում դիֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնել, նույնիսկ դիզելի պարագայում դրա ծավալն այնքան չէ, որ մենք խնդիր ունենանք: Ավելորդ գնումներ անելու անհրաժեշտություն չկա»,- շեշտեց բանախոսը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը