Apple-ի հիմնադրի այրին որոշել է երեխաներին ժառանգություն չթողնել
Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ բարերար Լորեն Փաուել Ջոբսը, մտադիր չէ երեխաներին ժառանգել բազմամիլիարդանոց կարողությունը, որը նրան է հասել ամուսնու մահից հետո: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում:
Փաուել Ջոբսի կարծիքով՝ ճիշտ չէ հսկայական հարստություն կուտակել մեկ ընտանիքի ձեռքում, ինչպես արել են Ռոքֆելլերները 19-րդ դարում: Իր կարողությունը նա ժառանգել է ամուսնուց, որը նույնպես իր առաջ հարստանալու խնդիր չէր դրել: Այժմ նրա խոսքով՝ ինքը բարեգործական աշխատանքի միջոցով փորձում է տնօրինել կարողությունն այնպես, որ այն հնարավորինս շատ օգուտ բերի անապահով մարդկանց:
«Եթե ես բավականին երկար ապրեմ, այդ կարողությունը կավարտվի իմ կյանքի հետ միասին»,- ասել է Ջոբսի այրին՝ հավելելով, որ իր երեխաները տեղյակ են իրենց հոր ժառանգության նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
2004-ին Լորեն Փաուել Ջոբսը հիմնադրել է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը, որը գումար է ներդնում մշակութային և կրթական ծրագրերում: Ջոբսի մահից հետո նա ավելի շատ գումար է նվիրաբերել հիմնադրամին:
Bloomberg-ի՝ միլիարդատերերի վարկանշային աղյուսակի տվյալների համաձայն՝ ներկա պահին Լորեն Փաուել Ջոբսի կարողությունը կազմում է մոտ 24 մլրդ դոլար: Նա զաղեցնում է 38-րդ հորիզոնականը մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Ջոբսի հետ նա երեք երեխա է ունեցել՝ որդի Ռիդը և դուստրեր Էրինն ու Եվան:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը