Պուտինը և Էրդողանը մարտի 5-ին կամ 6-ին կարող են հանդիպել Մոսկվայում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը մարտի 5-ին կամ 6-ին կարող են հանդիպել Մոսկվայում, այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մինչ այդ, ուրբաթ օրը երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մոտ ապագայում հանդիպելու անհրաժեշտությունը:
Էրդողանը Պուտինի հետ զրույցի ընթացքում նաև հայտարարել է, որ սիրիական Իդլիբ նահանգում օդային հարձակման հետևանքով 33 թուրք զինվորականների զոհվելուց հետո Թուրքիան իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնելու Բաշար Ասադի բանակի զինվորականների և սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ:
Իդլիբում վերջին շաբաթներին Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի բանակի և Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիական զինված ընդդիմության միջև ռազմական գործողություններն էլ ավելի են սրվել հինգշաբթի օրը՝ թուրք զինվորականների շրջանում տասնյակ զոհերից հետո:
Տարբեր ճամբարներում հայտնված բարեկամներին չի հաջողվում համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, երկու կողմն էլ փորձում է իրականացնել սիրիական զինված ընդդիմության ձեռքում մնացած վերջին տարածքը մաքրելու սեփական պլանը. Մոսկվան՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ասադին, Անկարան՝ Ասադին ընդդիմացող զինված խմբավորումներին:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը