«Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջեւ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, իսկ ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։
Եվ այս առումով «Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջեւ. նրանք անգամ դիմել էին նախկին իշխանական Հանրապետականին ու «Դաշնակցությանը», նաեւ խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին»՝ «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։
Այս օրերին «Ոչ»-ի կողմնակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենան։ Եվ, ահա, բացի ԲՀԿ-ից, մյուսներն, ըստ էության, դեմ չեն, որպեսզի իրենց լիազորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։ Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն եւ թե՛ «Լուսավոր Հայաստանը» խնդիր չեն տեսնում, որ իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները