Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. որն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով:
Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն:
Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց. «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը: Շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, եւ հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչ փոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետեւ հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին», – նշեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները