Ինչո՞վ է զբաղված ՀՀ հպարտ վարչապետը կամ ինչպես է Հայաստանը պաշտպանում կորոնավիրուսից
Ծանոթացիր վարչապետի ֆեյսբուքյան էջին եւ կհասկանաս, թե ինչով է նա զբաղվում: Սա ժամանակակից հայկական ասացվածք է: Իսկ ծանոթանալ պետք է, հասկանալու համար, թե ինչպես են ղեկավարում պետությունը:
Պարզվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում են շամանական կամ սնոտիապաշտական եղանակներով:
«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:) Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- գրել է կառավարության ղեկավարը, երկրի վարչապետը:
Չինացիները փաստորեն գլխի չէին ընկել նույն շամանական կամ սնոտիապաշտական հնարքներով կորոնավիրուսի դեմն առնել: Հիմա գուցե կփոխեն մարտավարությունն ու ռազմավարությունը:
Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է արժանանալ նաեւ Նոբելյան մրցանակի: Իսկապես, իսկ ինչու՝ ոչ:
«Փաստ համար 50. Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»,- սա եւս Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից է։
Ինչ է սա, եթե ոչ պոպուլիզմ եւ ընտրակաշառք: Իսկապես, տարօրինակ է, որ ներգաղթից 30 տարի անց ինչ-որ մարդկանց գումար է հատկացվում բնակարանային խնդիրները լուծելու համար: Ովքե՞ր են նրանք, որ մինչ օրս առանձնատուն կամ բնակարան չեն ունեցել: Հետաքրքիր կլիներ, եթե հրապարակվեր նրանց ցուցակը, որոնք օգտվելու են այս գումարից: 3 միլիոն 130 հազար դոլարը, մեր մեջ ասած, քիչ գումար չէ: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքի բաժին է հասնելու 28 հազար դոլար, իսկ սահմանում բնակվում են երիտասարդ ընտանիքներ, որոնք տուն չունեն, իսկ նրանց աջակցելու մասին որեւէ մեկը չի մտածում:
Փաշինյանը նաեւ լուսանկարներ է տեղադրել իր էջում ու չես հասկանում հումոր է անում, կատակ, թե իսկապես կարծում է, որ ՀՀ քաղաքացին ապրում, սնվում եւ զարգանում է վիճակագրական կասկածելի թվերով:
Եւ ի՞նչ է շահելու ՀՀ հպարտ քաղաքացին, եթե մի ինչ-որ թղթի կտորի վրա լրացնի իր տվյալները, որտեղ նշված է «ՀՀ հպարտ քաղաքացի»:
Իսկապես, ՀՀ քաղաքացիներին հետաքրքրո՞ւմ է, թե ինչով է զբաղվում Նիկոլ Փաշինյանը, թե՞ անտարբերությունն այս աստիճան է խորացել:
Հետաքրքիր է նաեւ, որ Փաշինյանը, որը սիրում է իր ֆեյսբուքյան էջում կիսվել տարատեսակ գրառումներով, լուսանկարներով անտարբերության մատնեց Մայր Աթոռի կողմից հայտարարված դրամահավաքը Սուրբ Էջմիածնի հիմնանորոգման համար:
Ուշագրավ է նաեւ, որ փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանը համառորեն չհիշեց, որ լրանում է Արցախյան շարժման, Ազգային ազատագրական շարժման 32 ամյակը, ավելին, անգամ նույն օրը կայացած կառավարության նիստի ժամանակ այդ մասին չխոսեց, նկատելով, որ «գոլդ թիվ է» փետրվարի 20-ը:
Սա էլ մեր իրականությունը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը