Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել
Հունաստանում սեզոնային գրիպից մեկ շաբաթում 17 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ, ողջ սեզոնի ընթացքում մահացել է 77 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության ազգային կազմակերպությանը:
Նշվում է, որ հիվանդների շրջանում գերակշռում է А գրիպի վիրուսը, ենթատեսակներն են A(H3N2) և A(H1N1)pdm09: Գրիպի հետ կապված իրավիճակը հսկողության տակ է գտնվում հոկտեմբերից մինչև մայիսի վերջ:
Կազմակերպության տվյալներով՝ դիտարկումների սկզբից ի վեր գրիպի՝ լաբորատոր հետազոտություններով հաստատված 227 լուրջ դեպք է արձանագրվել: Նրանց 37.9 տոկոսն (86 մարդ) է միայն պատվաստում արել:
Բացի այդ, Հունաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք է հաստատվել. երկուսը՝ Սալոնիկում, մեկը՝ Աթենքում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը