Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև
Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական բախումները նոր թափ են ստանում թուրքական կողմի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ իրենք «ոչ մի քայլ չեն նահանջի» սիրիական կառավարական ուժերին թուրքական դիտակետերից հետ մղելու հարցում:
Ինչպես ներկայացնում է Euronews-ը, Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Անկարա-Մոսկվա հարաբերություններում:
Միլիոնավոր սիրիացիներ հայտնվել են ռազմադաշտի կենտրոնում: Ռմբակոծություններն Իդլիբում արդեն երեք ամիս է, ինչ չեն դադարում: Մարտերն առավել ակտիվ են դարձել վերջին 48 ժամվա ընթացքում:
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի՝ ռմբակոծությունների թիրախում են հայտնվել նաև դպրոցներ և հիվանդանոցներ, տասնյակ քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Նշվում է, որ 4 մլն մարդ հայտնվել է անելանելի վիճակում. նրանք գնալու տեղ չունեն, բայց ստիպված են հեռանալ իրենց տներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ երեք թուրք զինվորական է մահացել Իդլիբում: Վերջինս փետրվարի 26-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն Իդլիբի հարցով, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի 5-ին Ստամբուլում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը