Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14,5 մլն դրամից ավելի պարգեւավճար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցման՝ հայտնել են ԱՍՀ նախարարությունից:
Բաթոյանը 2019-ին մինչև մայիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբերին՝ 5 166 699 դրամ պարգևավճար:
Նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսական 793 680 դրամ, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 դրամ աշխատավարձ:
2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմել են 7 763 821 դրամ կամ մոտ 16 000 դոլար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը 8 ամսում ստացել է մոտ 11 միլիոն դրամ պարգևավճար, որից 3 508 116 դրամը դեկտեմբերին, 1 504 926-ը՝ հուլիսին, իսկ մնացածը 2019-ի մայիսից հետո ամեն ամիս մոտ 1 միլիոն դրամի չափով: Ուդումյանը միջինը ստացել է ամսական 562 190 դրամ աշխատավարձ, բացի հունիսից՝ 1 383 165 դրամ և օգոստոսից՝ 859 085 դրամ:
Նախարարի մյուս տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, որը նշանակվել է 2019-ի փետրվարին, 8 ամսվա ընթացքում ստացել է մոտ 13 միլիոն պարգևավճար, որից ամենաշատը դեկտեմբերին՝ 4 097 604, ամենաքիչն օգոստոսին՝ 987 277 դրամ, փոխարենն օգոստոսին Գասպարյանը ստացել է 1 829 191 դրամ աշխատավարձ, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ՝ 780 295 դրամ աշխատավարձ, մնացած ամիսներին՝ 661 400 դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիրյանի պարգևավճարների գումարն էլ 2019-ի մայիսից մինչև տարեվերջ կազմել է մոտ 11 միլիոն դրամ, որից ամենաշատը ստացել է դեկտեմբերին՝ 3 508 116 դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 դրամ:
Սաիրյան Սմբատը միջինը ստացել է ամսական 562 190 դրամ աշխատավարձ, բացի 2019-ի դեկտեմբերից՝ 1 321 302 դրամ, հուլիսից՝ 658 804 դրամ և օգոստոսից՝ 731 313 դրամ:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարգևավճարները 8 ամսում կազմել են մոտ 11 միլիոն դրամ, որից ամենաշատը ստացել է 2019-ի դեկտեմբերին՝ 3 508 116 դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 դրամ: Անդրեասյանը ստացել է ամսական 562 190 դրամ աշխատավարձ, բացի օգոստոսից՝ 1 524 279 դրամ:
2019 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմել է 41 միլիոն 704 373 դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 դրամ:
2019 թվականին նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն դրամ: Նշենք, որ այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարները:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...