Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ընդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին Ինչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումից Ֆրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելություն Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հայաստան

Ավշարի նախկին դպրոցը վաճառքի էր հանվել List.am-ում. հարուցվել է քրգործ. Գարիկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել

 Իմ դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Գարիկ Սարգսյանը նշել է, որ հարուցվել է 5 գործ, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր է ներկայացրել:

«Պահանջում ենք անհապաղ քրգործ հարուցել մեկ բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, իր աշխատավարձը բարձրացրել է, տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել: Խոսքը «Վեդի» ԲԿ-ի տնօրենի մասին է, գործն այժմ դատարանում է, քննչական գործընթացի ընթացքում այն կարճվել էր, այժմ բողոքարկում ենք, որ գործ հարուցվի և պատճառված վնասը վերականգնվի»:

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաև մնացած քրգործերին: Նա մասնավորապես նշեց, որ Ավշար համայնքի գործող ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ գործով շուտով դատական գործընթաց կսկսվի: Ըստ մարզպետի՝ համայնքի ղեկավարը պետական գույքը դարձրել է համայնքի սեփականություն, ապա անօրինական սեփականացրել այն.

«Կառավարության 1997թ. համար 51 որոշմամբ՝ համայնքներին մի շարք գույքեր են փոխանցվել, համայնքի ղեկավարը գտել է, որ սոցիալ-կենցաղայինի մասին տողով դպրոցի մի մեծ շենք կարող է համայնքային դարձնել, ապա աճուրդի միջոցով վաճառել իր վարորդին, վարորդն էլ, իր հերթին, համայնքապետի աղջկան: Պարզ է, որ աղջկա անունով է, բայց համայնքի ղեկավարինն է: Նա պայմանագիր է կապել իր աղջկա հետ և 4 տարի շարունակ տարածքը վարձակալել է ամսական 120 հազար դրամով: Դա հայտնաբերել ենք 2019-ի գարնանը, Կադաստրի կոմիտե հարցում ենք ուղարկել և գործերն ուղարկել Դատախազություն, քրեական գործ է հարուցվել: Իրենք ընդունել են մեղքը»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ ակնկալվում է պետական շահի վերականգնում և դպրոցի շենքի վերադարձ պետությանը:

Սարգսյանի խոսքով՝ ամեն ինչ բացահայտվել է, երբ համայնքի ղեկավարը տարածքը վաճառելու փորձ է արել. «List.am-ում հայտարարություն էր տարածվել, և այդ գույքը վաճառքի էր հանվել 200 հազար դոլարից ավելի գումարով, կարծեմ՝ 240 հազար դոլար: Փորձում էին վաճառել»,- ասաց մարզպետը: