Մինչ սահմանափակումը Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք․ ստուգվել են բոլոր ուղեւորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղեւոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղեւորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։
Ըստ տեսչական մարմնի՝ կասկածելի դեպքեր չեն եղել։ Հայաստանի սահմանային 7 կետերում շարունակվում է ուժեղացված հսկողությունը. կան անհրաժեշտ պարագաներ. մեկուսարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սահմանին եթե քաղաքացին ինչ-որ ախտանիշներ ունի՝ հազ, ջերմություն, կամ ձայնը խզված է, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները արձանագրում են, շտապ օգնություն հրավիրում եւ հիվանդին տեղափոխում են բուժհաստատություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում հիվանդը տեղափոխվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Իսկ եթե սահմանային անցակետերում են տեսչական մարմնի աշխատողները արձանագրում կասկածելի դեպքեր, ապա մարդկանց տեղափոխում են մարզային բուժհաստատություններ: Ի դեպ, բուժկենտրոն կարող է տեղափոխվել անգամ այն քաղաքացին, որի մարմնի ջերմաստիճանը 37.2 է: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզայինները, ապահովված են կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստերով:
Բացի այս, եթե քաղաքացին կասկածելի ախտանիշներ ունի, ապա նա հիվանդանոց տեղափոխվելուց հետո ստիպված չէ 14 օր մնալ այնտեղ: ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ եթե ԲԿ-ում կորոնավիրուսը հերքվում է, անմիջապես ստուգվում է գրիպը: Տեսչական մարմինը կառավարությանը ենթակա է, հետեւաբար վերահսկվում է գործադիրի կողմից: Ավելին, տեսչական մարմինը սահմանային անցակետերում կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը