Ինչո՞ւ են իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար
«Փաստը» գրում է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետևում հիմնականում սոցիալական պատճառներ էին թաքնված։ Մարդիկ տարիներ շարունակ հույսեր էին փայփայում, թե իրենց կյանքը պետք է էականորեն բարելավվի, սակայն այդ ակնկալիքները չէին իրականանում։
Զուգահեռ խորանում էր անարդարության զգացողությունը, իշխանությունն ավելի ու ավելի էր հեռանում իրականությունից: Եվ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ հանրությանը ամենաշատը կյանքի որակի բարձրացման և տնտեսական զարգացման խնդիրն է հուզում, սկսեց խաղարկել այդ թեման։
Իշխանափոխության օրերին Փաշինյանը բազմիցս հայտարարում էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա այնպիսի քայլեր է ձեռնարկելու, որ քաղաքացիների կյանքն էապես բարելավվի։
Ու քաղաքացիների մոտ հույսեր էին արթնանում, որ եթե Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հայաստանը կթևակոխի տնտեսական զարգացման նոր շրջափուլ։ Եվ քանի որ հանրության ակնկալիքները շատ էին նոր կառավարությունից, Փաշինյանը ստիպված էր ժողովրդին զբաղեցնել «տնտեսական հեղափոխության» մասին հայտարարություններով։ Սակայն տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանի և ժողովրդի ընկալումները տարբերվում են։
Մարդիկ ցանկանում են, որ էականորեն բարելավվի իրենց կյանքի որակը, Հայաստանի տնտեսությունը զարգանա առաջանցիկ տեմպերով, սակայն Փաշինյանի կառավարությունը տարբեր մանր-մունր ձեռքբերումները ցանկանում է հանրությանը հրամցնել որպես «տնտեսական հեղափոխության» լուրջ արդյունքներ։
Ու ամենահետաքրքրականն այն է, որ Փաշինյանն այնպիսի խանդավառությամբ է ներկայացնում կառավարության փոքր հաջողությունները, որ թվում է, թե նման իրադարձություններ երբևէ չեն գրանցվել Հայաստանի պատմության մեջ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը