Ինչ նվերներ է ստացել Թրամփը համաշխարհային առաջնորդներից
ԱՄՆ դաշնային պաշտոնյան հայտնել է, թե ինչ ուշագրավ նվերներ են համաշխարհային առաջնորդները հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկնոջը վերջին տարիների ընթացքում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ըստ պետական գրանցամատյանի տվյալների՝ Թրամփը, առաջին տիկին Մելանյան, նախագահի դուստր Իվանկան և փեսա Ջարեդ Կուշները 88 420 դոլար արժողությամբ նվերներ են ստացել 2018-ին: Մինչդեռ 2017-ին այդ ցուցանիշը կազմել էր 140 000 դոլար:
2017-ին Վիետնամի վարչապետը Թրամփին նվիրել է վերջինիս դիմանկարն ամերիկյան դրոշի առաջ և թանկարժեք քարով զարդարված, որի արժեքը կազմել է 1880 դոլար: 2018-ին շարունակելով ավանդույթը՝ վիետնամցի պաշտոնյան ԱՄՆ առաջնորդին նվիրել է իր նկարը ոսկե շրջանակով, որի արժեքը 3100 դոլար է:
Ամենաարժեքավոր նվերը Թրամփը ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, այն է գոլֆի պայուսակ Louis Vuitton-ից և լուսանկարների հավաքածու, որոնց արժեքը կազմել է 8250 դոլար:
Նախագահն ու առաջին տիկինը նվեր են ստացել նաև Հնդկաստանի վարչապետից երկուշաբթի Ահմենադաբադ կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին 12 արծաթե մետաղադրամներ էր նվիրել Թրամփին:


















































Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին
Թրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրա
Թրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը