Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ընդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին Ինչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումից Ֆրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելություն Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունում Կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում
Հայաստան

«Կոլցո» օպերացիան․ ի՞նչ է պատմում Վազգեն Մանուկյանը

Ankakh.com-ը գրում է.

-Պարոն Մանուկյան, օրերս համացանցում ակտիվացել են Գետաշենի, «Օղակ» գործողության հետ կապված դեպքերը։ Դուք այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետն էիք, ի՞նչ կարող եք հիշել, ի՞նչ էր իրականում կատարվում և արդյո՞ք հնարավոր էր խուսափել ցավալի կորուստներից։

-1991 թվականին Խորհրդային Միությունում ստեղծվել էր շատ լարված իրավիճակ, և զգացվում էր, որ միությունը փլուզման շեմին է կանգնած։ Այդ պատճառով Խորհրդային միությունը նախաձեռնեց հանրաքվե, որով պետք է որոշվեր՝ Խորհրդային Միության ժողովուրդը կո՞ղմ է միության պահպանմանը, թե ոչ։ Հայաստանը որոշեց չմասնակցել այդ հանրաքվեին, և ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց առանձին հանրաքվե անել և Հայաստանի քաղաքացիներին հարցնել՝ արդյո՞ք համաձայն են անկախության, թե ոչ։

Չնայած 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններից, ինքնուրույն կառավարություն ստեղծելուց հետո մենք բավականին անկախ էինք, բայց միևնույն է, դեռևս մնում էինք Խորհրդային Միության կազմում։ Մեր կառավարությունը սերտ շփումներ ուներ Խորհրդային Միության ղեկավարության հետ։ Ոչ միայն ես, այլև մեր կառավարության անդամները գիտակցում էին, որ Խորհրդային Միությունը պետք է ինչ-որ տեղ հարվածի, որ մյուսներին վախեցնի։ Մենք կասկածներ ունեինք, որ այդ հարվածը կարող է ստանալ Հայաստանը։

Այդ ժամանակ դեռ նոր-նոր ձևավորվում էին զինված ջոկատներ Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում, և արդեն ընդհարումներ կային, բայց այդ ջոկատներն իրենցից դեռևս շատ մեծ ուժ չէին ներկայացնում։

Փաստորեն, 1991 թ․ ապրիլի 30-ին սկսվեց «Օղակ» օպերացիան, որն իրականացնում էր Խորհրդային միության կանոնավոր բանակը։ Երբ այդ գործողությունը սկսվեց, այստեղից Արցախում կային փոքր ջոկատներ, այնտեղ էին Իգոր Մուրադյանը, Թաթուլ Կրպեյանը և մյուս տղաները։ Մենք ուղղաթիռներով օգնություն էինք ուղարկում Գետաշեն։ Ես հիշում եմ, որ վերջին ուղղաթիռի պատասխանատուն, որ կարողացավ հասնել Գետաշեն, Յուրի Մկրտումյանն էր, որը հետագայում՝ 1994-97 թվականներին, դարձավ Հայաստանի դեսպանը Ռուսաստանում։ Հիշում եմ, Մկրտումյանը եկավ իմ մոտ՝ որպես վարչապետի, և վերջին ստացականը տվեց, որ ալյուրը տեղ է հասցրել։

Իրավիճակն այնպիսին էր, որ դիմադրել Խորհրդային միության բանակին ուղղակի հնարավոր չէր։ Ես այդ ժամանակ շատ սերտ հարաբերություններ ունեի Խորհրդային Միության պաշտպանության նախարար, մարշալ Յազովի հետ, հաճախ իրար հետ հեռախոսով խոսում էինք և հանդիպում, երբ ես Մոսկվայում էի լինում։ Բայց այդ օրերին զանգում էի նրան, չէր պատասխանում իմ զանգերին, ինչն աննախադեպ էր։ Ես հասկացա, որ այդ գործողությունը կարգադրված է ոչ թե իր կողմից, այլ իրենից ավելի վեր գտնվողի, և քանի որ չէր կարող ոչ մի բանով մեզ օգնել, խուսափում էր խոսելուց։

Այդ ժամանակ Մոսկվայում մի խորհրդակցություն կար, ես գնացել էի Մոսկվա։ Ընդմիջման ժամանակ մոտեցա Գորբաչովին և ասացի, որ իր հետ խոսելու բան ունեմ, որովհետև վտանգը ոչ միայն Գետաշենն էր, այլ որ այդ գործողությունները կարող էին շարունակվել, իսկ Խորհրդային Միության բանակի դեմ նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակները չէին կարող կռվել, ուր մնաց փոքր ջոկատներով մենք կարողանայինք պաշտպանվել։ Գորբաչովն ասաց, որ զանգեմ իր օգնականին, առավոտյան հանդիպենք։ Երբ առավոտյան զանգեցի, օգնականն ասաց, որ Գորբաչովը զբաղված է։ Հասկացա, որ Գորբաջովը չի ուզում ինձ ընդունել։ Միանգամից զանգեցի Կրյուչկովին, որն այն ժամանակ Խորհրդային Միության ԿԳԲ-ի պետն էր, և որի հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունեի, գնացի Կրյուչկովի մոտ։ Ասեցի, որ Գորբաչովի հետ ուզում եմ հանդիպել, բայց ոնց որ թե խուսափում է։ Նստեցինք (սովորություն ուներ՝ թեյ խմելով խոսում էինք), հարցրեց՝ ի՞նչն է մեզ հետաքրքրում, ինչու եմ ուզում հանդիպել։ Ընդհանրապես, քաղաքականության մեջ մի այսպիսի ձև կա․ դիմացինդ ուղիղ չի ուզում ասել, թե ինչ է քեզանից ակնկալում, ուզում է, որ դու քոնը առաջարկես կամ կռահես, թե իրեն ինչն է հետաքրքիր։ Դրա համար, երբ Գորբաչովի հետ քննարկելիք հարցերի մասին Կրյուչկովի հետ խոսում էի, ոչ միայն Գետաշենի հարցը նշեցի, այլև մի շարք այլ հարցեր, որոնք իրենց կհետաքրքրեին։ Եվ երբ ասացի, որ Գորբաչովի հետ կարելի է քննարկել նաև մեր հանրաքվեի տեքստը, որը նրանց շատ մտահոգում էր, Կրյուչկովը միանգամից ուղիղ հեռախոսով կապվեց Գորբաչովի հետ և ասաց, որ Վազգեն Մանուկյանն ուզում է հանդիպել իրեն։ Գորբաչովն ինձ ընդունեց, մեկ-մեկուկես ժամ խոսեցինք, ու հետաքրքիրն այն էր, որ հանրաքվեի տեքստի մասին բացարձակապես խոսք չգնաց։ Դա ուղղակի բանալի էր, որ կարողանամ խոսել մեզ հուզող թեմաներից, և դա նաև ցույց տվեց, թե ինչն է ամենաշատը հուզում Խորհրդային Միության ղեկավարությանը։

Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ պատժելու նպատակով ինչ-որ հանձնարարական ես տվել զորքերին, բայց, ասացի, դա Խորհրդային Միության հսկայական զորքն է, ու եթե այդ գործողությունները շարունակվեն ևս 2-3 օր, ուղղակի արյունահեղություն տեղի կունենա ամբողջ տարածքում։ Ինքն էլ իր պրետենզիաները ներկայացրեց, զգացվեց, որ իրեն շատ է մտահոգում դիսիդենտների ակտիվությունը Հայաստանում (Պարույր Հայրիկյանը, մյուսները), մտահոգված էր նաև, որ Դաշնակցությունը Հայաստանում դերակատար է դառնում, զարմանալի ձևով խոսակցության մեջ մի երկու անգամ նշեց, որ երբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ իր տիկնոջ հետ եկել է Գյումրի, տիկնոջը վիրավորել են։ Զգացվում էր, որ շատ վիրավորված է դրանից։

Չնայած այդ հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց այնուամենայնիվ, խոսակցությունը բերեց նրան, որ որոշ փափկություն տեղի ունենա, և ամենակարևորը՝ այդ գործողությունները չշարունակվեցին, որովհետև վտանգավորը այդ գործողությունների շարունակությունն ու տարածումն էր մյուս շրջաններում, հատկապես Շահումյանում և այլն։

Բայց դա մեզ համար նաև առաջին դասերից մեկն էր, որ երբ առաջ ես գնում, երբեմն պետք է ցցվեց, երբեմն էլ հետ-հետ գնաս`պահպանելով նպատակներդ, որովհետև շատ ցցվելը կարող է քեզ վնասել։

Հիշում եմ, Շարժման ժամանակ Հայաստան էր եկել Էստոնիայի շարժման ղեկավարը՝ Սաավիսարը (երբ Էստոնիան անկախացավ, նա դարձավ վարչապետ)։ «Ղարաբաղ կոմիտեի» անդամներով նրա հետ խոսում էինք, ինքը մեզ համոզում էր, որ Հայաստանը գնա առաջ, մենք էլ իրեն համոզում էինք, որ Էստոնիան թող առաջինը գնա, որովհետև հասկանում էինք, որ առաջ ընկնողն իր վրա է վերցնում հարվածները։

«Կոլցո» գործողությունը նաև ցույց տվեց, որ մեզ հարկավոր է կանոնավոր, հզոր բանակ, որովհետև Ադրբեջանի դեմ դեռևս կարող էինք փոքր ուժերով կռվել, բայց Խորհրդային Միության դեմ այդպես կռվելն անհույս էր։

Գետաշենի դեպքերում ամենացայտուն կերպարն, իհարկե, Թաթուլն էր, որը զոհվեց հերոսաբար։ Հիմա ես առանձին իր մասին չեմ ուզում խոսել, առիթ ունեցել եմ խոսելու, բայց նա ամենապատրաստված, հայրենասեր, համարձակ տղամարդկանցից էր, և հենց այդպիսի հերոսների շնորհիվ էր, որ մենք հետագայում կարողացանք պատերազմում հաղթել։

Բոլոր դեպքերում, իրավիճակը ճիշտ գնահատելու համար, լինի դա Գետաշենը, թե մյուս դեպքերը, պետք է ամբողջ իրավիճակը պատկերացնել ու հասկանալ, թե ինչ միջավայրում էր գտնվում Խորհրդային Միությունը։ Այսինքն, Գետաշենի դեպքերն ունեին իրենց տրամաբանական պատճառներն ու բացատրությունը, որը կապված էր Խորհրդային Միության այդ ժամանակվա իրավիճակի հետ։

Երբ 88-ի Շարժումը սկսվեց, և Խորհրդային Միության տանկերը մտնում էին Երևան, երիտասարդները գրքերը դրել, պառկել էին տանկերի առաջ, և Գորբաչովը չհամարձակվեց անել այն, ինչ Դեն Սյաոպինն արեց Չինաստանում։ Բայց դրանից հետո Գորբաչովը հասկացավ, որ պետք է պատժամիջոցներով վախեցնել և կասեցնել տարբեր հանրապետություններում ընթացքող պրոցեսները։ Եվ նման տարբեր «պատժիչ գործողություններ» տեղի ունեցան Խորհրդային Միության տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, Վիլնյուսում և այլն։ Գորբաչովը փորձում էր կանխել Խորհրդային Միության փլուզումը, բայց արդեն ուշ էր․․․

Աղբյուրը՝ Ankakh.com