Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել կանանցից, որոնք նրան ոտնձգությունների մեջ են մեղադրել
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել կանանցից, որոնք ավելի վաղ նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ, նրանց պատճառած ցավի համար: Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով տենորի հայտարարությունը:
«Հիմա ես հասկանում եմ, որ այդ կանանցից ոմանք կարող էին վախենալ ազնվորեն պարզաբանում կատարել, քանի որ նրանք մտահոգություն ունեին, որ դա կարող է ազդել իրենց կարիերայի վրա»,- նշել է երգիչը: Նա նաեւ հավաստիացրել է, որ պատրաստ է ստանձնել վերջին ամիսներին հնչած մեղադրանքների «ամբողջ պատասխանատվությունը»:
«Չնայած եւ դա իմ մտադրությունը չի եղել, ոչ ոք եւ երբեք իրեն չպետք է այդպես զգա»,- հստակեցրել է Դոմինգոն՝ պարզաբանելով, որ «վերջին ամիսներին ժամանակ է հատկացրել» մեղադրանքներից յուրաքանչյուրի վերլուծությանը: Երգիչն այս կապակցությամբ նշել է, որ հույս ունի ջանքեր ներդնել, որպեսզի «ոչ մեկը ստիպված չլինի անցնել դրա միջով»:
Անցյալ տարվա օգոստոսին ամերիկյան Associated Press գործակալությունը պնդել էր, որ 9 կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Նշված դեպքերն իբր տեղի էին ունեցել 1980-ական թվականների վերջից տարբեր ժամանակներ, այդ թվում՝ ԱՄՆ տարածքում: Մասնավորապես՝ 3 կին հավաստիացրել են, որ Դոմինգոն փորձել է իրենց համբուրել:
AP-ն սեպտեմբերին հայտնել էր, որ տենորին ոտնձգությունների մեջ մեղադրել են եւս 11 կանայք: Նրանց թվում է ամերիկացի երգչուհի Անջելա Թյորներ Ուիլսոնը, որը պնդել է, որ Դոմինգոյի կողմից ոտնձգությունների է ենթարկվել 1999-2000 թվականներին Վաշինգտոնի ազգային օպերայում աշխատելու ժամանակ:
Ինքը՝ 79-ամյա Դոմինգոն սկզբում շեշտում էր, որ «30-ամյա վաղեմության մեղադրանքները չներկայացած անձանց կողմից չափազանց վշտացնող են»: Նրա խոսքով՝ ինքը ինտիմ հարաբերություն է հաստատել միայն փոխադարձ համաձայնությամբ:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ