Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ընդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին Ինչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումից Ֆրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելություն Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունում

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում
Մամուլ

Հանուն քավորի. իջևանյան ընտրությունները` համամասնական ընտրակարգով

 

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները գործի է դնում, որպեսզի Իջեւանում քաղաքապետ ընտրվի Հայաստանի թիվ մեկ քավորը՝ Հայկ Ղալումյանը։

Անցած տարի աշնանը՝ հոկտեմբերին, իշխանությունը ոչ բռնի, թավշյա քրեական գործի միջոցով հեռացրեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ով, ի դեպ, «քավորի» ոչ այնքան հեռավոր ազգականն է։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, քավոր Հայկ Ղալումյանը նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ենթադրվում էր՝ կառավարությունը շատ արագ կգործի, որպեսզի Ղալումյանը ժամանակավորից դառնա հիմնական քաղաքապետ, ու հենց դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների մասին ԿԸՀ սահմանած ժամանակացույցի առաջին ժամկետում, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կկայացվի։ Բայց դեկտեմբերն անցավ, ընտրություններ այդպես էլ չեղան, կանցնի նաեւ մարտը՝ ընտրությունների համար սահմանված հաջորդ ժամկետը, ու էլի Իջեւանում ընտրություններ չեն լինի։ Բանն այն է, որ իշխանությունը մտավախություն ունի իր թեկնածուի հաղթանակի հարցում եւ այդ պատճառով է հետաձգում ընտրությունների անցկացումը։

Հիշեցնենք, որ անցած ամռանն Իջեւանում տեղի ունեցած անտառային պատերազմը մեծապես ազդել է իշխանության վարկանիշի վրա, եւ քաղաքապետի ԺՊ-ն էլ ոչնչով աչքի չի ընկել այս ընթացքում, այդ պատճառով հնարավորինս հետաձգում են ընտրությունները եւ զուգահեռ միջոցներ ձեռնարկում, որպեսզի ցանկալի թեկնածուին կարողանան անցկացնել։
Երեկ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է Իջեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացնել ամռանը՝ հունիսի 14-ին։ Այս մասին մեզ հայտնեց Հայկ Ղալումյանի պատգամավոր եղբայրը՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը։ Հիշեցնենք․ ամիսներ առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Իջեւանի խոշորացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ Իջեւանին կմիանան հարակից 18 համայնքները, որոնց թվում կան նաեւ սահմանամերձ գյուղեր։ Խոշորացման նպատակն ակնհայտ է՝ նախ հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունը, երկրորդ՝ խոշորացման արդյունքում բոլոր միավորված համայնքներում կաշխատեն իշխանության թեկնածուի համար եւ կկանխեն տապալումը։ Խոշորացման ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ կառավարությունը «քավորին» աջակցելու հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Առաջարկվում է համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը e-draft.am կայքում զետեղել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է բոլոր խոշորացված քաղաքներում ընտրությունները կազմակերպել ինչպես Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում՝ կուսակցական ցուցակներով։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, իր վարկանիշն ուզում է օգտագործել եւ դրա հաշվին ոչ միայն Իջեւանում, այլեւ բոլոր քաղաքներում վերցնել իշխանությունը։ Եթե նախկինում համայնքապետերը ՀՀԿ-ականացվում էին, այսինքն՝ որեւէ անկուսակցական մարդ, ով մինչ ընտրվելը ՀՀԿ անդամ չէր, ապա ընտրվելուց հետո անպայման պետք է ընդուներ ՀՀԿ-ի «կրոնը», հիմա գրեթե նույնն արվում է «ժողովրդավարական» ճանապարհով՝ ՔՊ-ականացվում է համայնքապետերի ինստիտուտը։
«Տեղական մարմիններում ընտրությունները միայն կուսակցական ցուցակներով չի ապահովի բնակչության լիարժեք ներգրավվածություն՝ խառը ընտրական համակարգն ավելի ադեկվատ կլինի մեր իրականությանը։ Համայնքների ղեկավարների դեպքում ուղիղ ընտրական համակարգն ավելի առաջադեմ է, քան անուղղակին։ Այն վերացնելով՝ մենք Հայաստանում կվերացնենք ուղիղ պատասխանատվությամբ ընտրովի վերջին պաշտոնները (ՀՀ նախագահն ու վարչապետն ԱԺ-ի կողմից են ընտրվում)։ Ընդհակառակը, առաջընթաց կլինի, եթե Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի դեպքում անցնենք քաղաքապետի ուղիղ ընտրակարգի»,- կարծում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Պատգամավոր Վահե Ղալումյանը, ով նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, կարծում է, որ քաղաքական ընտրություններն ավելի ժողովրդավարական են․ «Որ համայնքապետը ոչ միայն ընտրողի առաջ պատասխանատու լինի, այլեւ իր քաղաքական ուժի, որ համայնքապետի գործունեությանը ոչ միայն քաղաքացին հետեւի, այլեւ քաղաքական ուժը, սրանով նաեւ կխուսափենք անձնավորված խնդիրներից, փոքր համայնքներում անձնավորված թշնամական հարաբերություններ են ձեւավորվում, դրա համար կխոշորացնենք, ապա այս կարգով ընտրությունների արդյունքում կունենանք ավելի խելացի, գրագետ համայնքապետեր»»։