Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին
Երեւանի բնակիչ, այժմ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակվող 31-ամյա Ծովինար Պողոսյանի 2 ջերմող երեխաներին Մեղրու բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը հրաժարվել է զննել` հորդորելով հաջորդ օրը երեխաներին բուժզննման տանել: NEWS.am-ի հետ զրույցում 3 երեխաների 31-ամյա մայրը պատմեց, որ իր 2 երեխաներն արդեն մի քանի օր է, ինչ ջերմում են: Այսօր երեխաներից մեկի վիճակը ավելի է վատացել եւ տարել է Մեղրիի բուժկենտրոն:
«Այսօր երեխաս վատացավ, շրթունքները կապտած, աչքերի տակը կապտած, մի կերպ ամուսնուս հետ 17:35-ին հասցրել ենք հիվանդանոց: Հիվանդանոցում ոչ մեկը չկար, անտերություն էր, որ դուռը ծեծում ես` փակ է, նույնիսկ ընդունարանում մարդ չկար, արդեն զայրացած ծեծում եմ դուռը, մի կին է դուրս գալիս ու ինչ-որ բան ուտելով ասում է` «ինչի եք հիմա եկել, մենք արդեն չենք աշխատում»: Բացատրում եմ, որ երեխան լավ չի, երկու օր է` ջերմիջեցնող եմ տալիս, չի իջնում ջերմությունը, հերթապահ բժշկին գոնե կանչեք, թող նայի: Զանգում է հերթապահ բժշկին, պատասխանում է՝ բա ես հիվանդի մոտ եմ, մենք ասում ենք` ոչինչ, մենք կսպասենք, ասում է` չէ, մի սպասեք, հերթապահ բժիշկն ասում է` գնացեք տուն, երեխուն ջերմիջեցնող տվեք, վաղը կբերեք»,- պատմեց զայրացած մայրը` նշելով, որ այդպես էլ բժիշկը չիջավ ներքեւ եւ երեխային չզննեց:
Ծովինար Պողոսյանը ասաց, որ ջերմող երեխաների հետ նորից հետ են վերադարձել տուն, տարբեր ջերմիջեցնողներ է գնել դեղատնից եւ այժմ «ինքնաբուժությամբ» է զբաղվում:
«Հիմա գնացել եմ անկապ դեղեր եմ վերցրել, բերել երեխային խմացնում եմ, էլ անտիբիոտիկ, էլ չգիտեմ ինչ, ոչ խմում են, ոչ բան, ու լաց են լինում: Հիմա չգիտեմ` ինչպես երեխաներին վերցնեմ, տանեմ ուրիշ հիվանդանոց, կամ բերեմ Երեւան: Առողջապահության նախարարության թեժ գիծ էլ զանգեցի, ասեցին՝ կճշտեն, ինչ է կատարվել եւ հետ կզանգեն, մինչեւ հիմա դեռ զանգում են»,-ասաց նա:
Ծովինարը նշեց, որ իրենց տնից սահմանային անցակետը մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա է, ինքն էլ վախենում է Իրանում արդեն տարածված կորոնավիրուսից:
Նա նշեց, որ ինքն էլ փետրվարի 20-ին Իրանում է եղել, սահմանային անցակետում էլ միայն ջերմությունն են չափել, այն էլ ոչ բոլոր գնացող-եկողներին էին ստուգում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը