«Դուխով» նորամուծություն՝ հայկական եթերում
«5-րդ ալիք» հեռուստաընկերության փետրվարի 19-ի ակցիան նորություն էր հեռուստադաշտի համար։ Գրքի օրվա կապակցությամբ հեռուստաընկերությունը ցանկացողներին համացանցի միջոցով նվեր-գիրք տվեց։ «Հինգի» լուրերի ժամանակ ընդամենը մի քանի րոպեով հեռուստաէկրանին հայտնվեց QR ծածկագիր։ Ներբեռնելով տվյալ ծածկագրի տակ գտնվող հավելվածը, հեռուստադիտողը հաղորդագրություն էր ստանում, որ «5-րդ ալիքի» կողմից այսինչ գիրքը նվեր է ստանում, որը կարող էր վերցնել Աբովյան 2 հասցեում գտնվող «Բուկինիստ» գրախանութից։ QR ծածկագիրը խանութում ցույց տալով, մարդիկ ստանում են իրենց նվերները։ Հեռուստատեսությունում զարմացած են մասնակիցների քանակից:
«Սա առաջին փորձն էր, եւ, բնականաբար, մենք չէինք սպասում նման ակտիվություն։ Մենք նախատեսել էինք մի քանի տասնյակ գիրք նվիրել, բայց արձագանքողները մոտ երկու հազար էին։ Ցավոք, այս անգամ ոչ բոլորին է հաջողվել ստանալ օրվա նվերը։ Նման փորձ կա արտասահմանյան հեռուստաշուկաներում, եւ մենք մտածեցինք՝ ինչո՞ւ նույնը չանել մեզ մոտ, մանավանդ, որ մեր հեռուստադիտողն արժանի է այդ հարգանքին: Գիրքը բոլոր ժամանակներում է տառաճանաչ մարդկանց համար հաճելի նվեր եղել, իսկ մեզ նայում են մտածող մարդիկ, եւ մենք պարտավոր ենք հարգել մեր հեռուստադիտողին»,- «Հրապարակին» ասաց «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Հինգ»-ում մտածում են, որ հետագայում նման ակցիաներ իրագործելիս նվերների քանակը կավելացնեն։ Իսկ մեզ հետաքրքրեց ակցիայի թվաբանությունը։ Փաստորեն, մի քանի վայրկյանում 2 հազարից ավելի մարդ «Հինգ»-ի լուրեր է նայել, ներբեռնելով հավելվածը։ Եթե սրան գումարենք լուրերի այն դիտողներին, ում գիրք պետք չի եղել, նաեւ նրանց, ով սմարթֆոն, հետեւապես նաեւ՝ հավելված ներբեռնելու հնարավորություն չունի, երկու հազարը կդառնա մի քանի հազար։ Մինչդեռ, ըստ պաշտոնական ռեյտինգների, «5-րդ ալիք» ոչ ոք չի նայում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ