Երկիրը մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա․ Նարինե Մկրտչյան
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի տարակուսանքին Վենետիկի հանձնաժողովի անաչառության մասով։
«ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով:
Իրականում ՀՀ ինքնիշխանության համար Վահե Գրիգորյանի անխոնջ պայքարն անցնում և հանգում է ՍԴ նախագահի աթոռի մոտով: Ամբողջ մի հետհեղափոխական երկիր մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա՝ արհամարհանքով նետելով՝ «Այդ դուք չէի՞ք, որ…»:
Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ: Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա:
Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի եթերում վահե Գրիգորյանը ցավ էր հայտնել,որ շատ մարդիկ պետական այդ հասունությանը չեն հասել՝ հասկանալու համար՝ ի վերջո, ՍԴ անդամը, որ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության վերջնական ատյանն է, ոչ մի գրոշ արժեք չունի, երբ որ իր պաշտոնի անվտանգությունը կախված է միջազգային օտարերկրյա պաշտոնյաների դիրքորոշումներից, երբ դու քո իշխանության, քո ժողովրդի ու քո հասարակության մեջ չունես այնքան պաշտպանություն և մշտապես պիտի պաշտպանություն աղերսես:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում