Փորձագետը պարզել է, որ Բեթհովենն ամբողջությամբ խուլ չի եղել
Երաժշտության պատմաբան Թեոդոր Ալբրեխտն ուսումնասիրություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն ամբողջովին խուլ չի եղել, երբ գրել է № 9 Սիմֆոնիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Daily Mail-ը:
Փորձագետն ուսումնասիրել է 139 տետր, որոնցում զետեղված են կոմպոզիտորի զրույցներն իր ընկերների հետ` 1818 թվականից (ըստ տարածված կարծիքի, նրա լսողությունը սկսել է թուլանալ արդեն 1798 թվականին և ամբողջովին կորչել է 1814 թվականին) մինչև իր մահը՝ 1827 թվականը:
Պատմաբանն առնվազն 23 հղում է գտել, որոնք հաստատում են, որ Բեթհովենը մինչև իր կյանքի վերջին օրերը թույլ, բայց լսել է ձախ ականջով: «Նա ոչ միայն ամբողջությամբ խուլ չի եղել 1824 թվականի մայիսին կայացած № 9 Սիմֆոնիայի պրեմյերային (ըստ լեգենդի` այս ստեղծագործությունը նա գրել եւ ներկայացրել էր` լինելով ամբողջովին խուլ), նա կարող էր լսել, բայց նրա լսողությունն օրըստօրե վատթարանում էր դրանից հետո առնվազն երկու տարվա ընթացքում»,- համոզված է Թեոդոր Ալբրեխտը:
Լյուդվիգ վան Բեթհովենը որպես վիրտուոզ դաշնակահար հայտնի է դարձել քսան տարեկանում (1790 թվականին), իսկ 31 տարեկանում գրել է իր առաջին սիմֆոնիան:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ