«Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին». Փաշինյանը՝ Վերմիշյանի ձերբակալության մասին
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը. սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Տխուր է, որովհետեւ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո եւ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք եւ վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին, սա վիրավորանք է 2018-ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին: Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց կարծում են, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որեւէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել: Եթե այս հարցում կան կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետեւից անպայմանորեն եւ անխուսափելիորեն գնալու ենք»,-ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Վերմիշյանին ձերբակալել են երեկ, իսկ ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել նրա աշխատասենյակում և բերման ենթարկել Վերմիշյանին և առգրավել նրա համակարգիչները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին