«Իմ քայլը» շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա միանձնյա կերպով փոխելու է Սահմանադրությունը
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.
«Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող հորդորներին և շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը։
Եվ ահա դեռևս «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը չավարտված, խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձնյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։
Իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։
Հ.Գ. Հարցս ուղղում եմ իմ իրավաբան գործընկերներին՝
-Հարգելիներս, երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսել եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին