Եգիպտոսում եզակի գանձերով լի 20 հնագույն սարկոֆագ է հայտանբերվել
Եգիպտոսի հնությունների նախարարությունը հայտարարել է Տունա էլ Գաբալ գյուղում հայտնաբերված խոշեր գտածոյի մասին: Հայտնաբերվել է 16 դամբարան, որոնցում 20 սարկոֆագ է եղել: Նույն վայրում հայտնաբերվել է նաև թաղման տարբեր արձանիկներով լի հարուստ գանձարան, գրում է Planet Today-ը:
Սարկոֆագները դրված են եղել թաղման սրահների հատակին` խաչի տեսքով: Գիտնականները դրանք թվագրել են երեք դինաստիայով՝ 664–399 թվականներից` մինչև մեր թվարկություն: Նշվում է, որ գերեզմանները, չնայած իրենց տարիքին, շատ լավ վիճակում են:
Սարկոֆագների կափարիչները փորագրված են մումիաներին խորհրդանշող ֆիգուրների տեսքով: Բոլոր թաղվածքների վրա մի շարք հիերոգլիֆներ են, որոնք ուսումնասիրվել են մասնագետների կողմից: Այդպես, մասնավորապես, քարե սարկոֆագներից մեկը նվիրված է Հոր աստծուն` Իսիսի և Օսիրիսի որդուն: Կա նաև իր թևերը բացող Նուտի՝ երկնքի և աստղերի աստվածուհու նկարագրությունը: Հիերոգլիֆները և սարկոֆագների բնույթը ցույց են տալիս, որ գերեզմաններն օգտագործվել են տեղի էլիտայի կողմից:
Գիտնականները նաև պարզել են, որ որոշ դամբարաններ պատկանել են մոգության աստված ու գրերի ստեղծող Զեհութի քահանայապետերին: Նրանցից ոմանք, հավանաբար, տեղի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանգրվանն էին: Բոլոր քահանաներն ու պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, 15-րդ նոմից էին` հին եգիպտական տարածքային բաժանումից, որը ղեկավարվում էր նահանգապետի կողմից:
Պեղումների ընթացքում տարատեսակ արտեֆակտներ են հայտնաբերվել: Արդեն ներկայացվել է շուրջ 10 հազար կապույտ և կանաչ ուշեբտի` մարդու մարմնի ձևով պատրաստված թաղման արձանիկներ, որոնք, ըստ հին եգիպտական հավատալիքների, ծառայում էին մահացածներին անդրշիրիմյան կյանքում:
Հայտնաբերվել են նաև կանոպայով լի մի շարք տարաներ, որոնք նկարված և պատրաստված են այնպես, որպեսզի նման լինեն կրաքարե սարկոֆագներին: Տարաներն օգտագործվել են մումիացված հանգուցյալների օրգանների մեծ մասը պահելու համար, օրինակ` նրանց լյարդի: Եգիպտացիները հավատում էին, որ դրանք անհրաժեշտ են հանգուցյալներին անդրշիրիմյան կյանքում:
Բացի այդ, հայտնաբերվել է մոտ 700 թալիսման, որոնց մի մասը պատրաստված է մաքուր ոսկուց: Դրանց մեծ մասը պատրաստված է շարաբի բզեզների տեսքով, որոնք շատ տարածված էին եգիպտական հասարակությունում: Հայտնաբերվել է նաև մի շատ անսովոր թալիսման թևավոր կոբրայի տեսքով, որը փարավոնիկ Եգիպտոսում ուժի և թագավորական զորության խորհրդանիշն էր:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ