Ենթադրում եմ՝ իմ էլ. փոստը կոտրել են հատուկ ծառայությունները․ Ալումյան
Panorama.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի էլեկտրոնային փոստն այս տարվա հունվարի 4-ին կոտրել են։ Մինչ այս պահն այն չի գործում։
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց` առաջին օրերին կարծում էր, որ հաքերների ձեռքի գործն է եղել։ «Ես սպասում էի մի նամակի, որով հաքերները կառաջարկեն գումար վճարել մեյլը վերականգնելու դիմաց։ Բայց նամակ չեկավ։ Ես էլ չեմ կարծում, որ անշահախնդիր հաքերներ կան, որոնք էլեկտրոնային փոստը կոտրում են ուղղակի կոտրելու համար։ Ուրեմն ինձ համար հաքերների տարբերակը բացառված վարկած է։ Մնում է ենթադրել, որ դա արել են մեր հատուկ ծառայությունները»,-ասաց Ալումյանը։
Նրա խոսքով, էլեկտրոնային փոստում առկա է փաստաբանական գաղտնիք պարունակող զգալի ինֆորմացիա։ Հիմա արդեն անիմաստ է համարում տեղեկատվական անվտանգության մասնագետներին ու իրավապահներին դիմելը։ «Եթե մեյլը բացել են, ինֆորմացիան քաշել, հանել են ու որոշ մարդկանց համար այն մատչելի ու հասանելի է դարձել, էլ. փոստը վերականգնելն անկարևոր հարց է դառնում։ Եվ ի վերջո, ես ո՞ւմ տամ հաղորդում հանցագործության մասին, այն մարմինների՞ն, որոնց ամենայան հավանականությամբ կասկածում եմ այդ ամենի ինչի մեջ»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ էլեկտրոնային նոր փոստ ունի։
Ալումյանի խոսքով, էլ. փոստը կոտրելը ժամանակագրական առումով համընկել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ հարուցվածք քրեական գործի հետ։
Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական խումբն ահազանգել էր՝ փորձել են կոտրել խմբի փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը։Ինչպես հայտարարել էին փաստաբանները, Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվել են այն բանից քիչ ժամանակ անց, երբ հանրայնացվել է, որ իրենք են Վանեցյանի փաստաբանները ու հրապարակային կարգով ներկայացրել են armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին