Պարոն վարչապետ, ի վերջո, Հայաստանում գոյություն ունի՞ իշխանությունների տարանջատման սկզբունք, թե՞ ոչ. Անի Սամսոնյան
ՀՀ վարչապետն իր էներգիան և ռեսուրսներն այսօր ուղղել է ընդդեմ մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի: Պարոն վարչապետ, ի վերջո Հայաստանում գոյություն ունի՞ իշխանությունների տարանջատման սկզբունքը, թե՞ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության»՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ռեպորտաժին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այն «Ֆեյսբուքում» տարածելուն:
«Տարօրինակ եմ համարում այն փաստը, որ վարչապետը զբաղվում է մեկ մարդու հարցով, ոչ թե դատական համակարգի բարեփոխումներով»,-նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Հանրային հեռուստաընկերության» «Լուրեր» հաղորդաշարի թողարկմանը հեռարձակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը «Ֆեյսբուքի» իր էջում տարածել էր Նիկոլ Փաշինյանը՝ կից գրառելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:
Վարչապետի գործողությունը, բազմաթիվ իրավապաշտպանների, հասարակական-քաղաքական գործիչների կարծիքով, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանության տարանջատման ու հավասարակշռման սկզբունքին:
«Վերջերս, երբ Ազգային ժողովում քննարկում էինք քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը, որը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի և մասնավոր կազմակերպության միջև կատարված գործարքներին, վարչապետը մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ ի վերջո գոյություն ունի Հայաստանում իշխանությունների տարանջատման սկբո՞ւնքը, թե՞ ոչ: Հիմա նույն հարցը ես կարող եմ ուղղել վարչապետին՝ ի վերջո, Հայաստանում գոյություն ունի՞ իշխանությունների տարանջատման սկզբունքը, թե՞ ոչ»,- նշեց Անի Սամսոնյանը:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» ռեպորտաժում խախտվում է անմեղության կանխավարկածը, որը պատգամավորի կարծիքով զարմանալի չէ:
«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ հետհեղափոխական Հայաստանում անձի անմեղության կանխավարկածը շատ դեպքերում խախտվում է և սա վատ պրակտիկա է, որին պետք է հետևեն թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքացիները: Ստացվում է, որ մարդու սահմանադրական իրավունքը Հայաստանում ոտնահարվում է»,- նշեց Անի Սամսոնյանը:
Պատգամավորի գնահատմամբ՝ «Հանրային հեռուստաընկերությունը» շարունակում է գործող իշխանության համար լինել քարոզչամիջոց:
«Ես դա նկատել եմ մի քանի եթերում, որոնց ինքս ներկա եմ եղել: Նկատել եմ ընդդիմության նկատմամբ կողմնակալ վերաբերմունք: Լավ կլինի, որ «Հանրային հեռուստաընկերությունը» ևս ցուցաբերի օբյեկտիվ մոտեցում խնդիրներին, որովհետև ի վերջո այն սնվում է հանրության միջոցներով»,- ասաց նա:
ԼՐԱՀՈՍ
18:31 • 30/01
ՍԴ նախագահի մասին Հանրայինի ռեպորտաժն ուղիղ պատճառական կապի մեջ է Հ. Թովմասյանին «անհամաչափ ուժեղ հակահարված տալու» մասին վարչապետի սպառնալիքի հետ և խախտում է անմեղության կանխավարկածը. «Իրավական ուղի»
18:26 • 30/01
Հույս ունեմ, որ ԱԱԾ-ում աշխատում են պատիվ ունեցող սպաներ, քննիչներ. Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ վարչապետի վերաբերյալ (տեսանյութ)
18:16 • 30/01
Վրաստանում չինացի զբոսաշրջիկների խմբի կհոսպիտալացնեն կորոնավիրուսի ախտանշանների պատճառով
18:07 • 30/01
ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևը
18:07 • 30/01
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը խուսափում է Հանրային հեռուստաընկերությանը գնահատական տալուց. «Մեդիա պաշտպան»
18:02 • 30/01
Կառավարությունը մինչ օրս չի ձևավորել Ցեղասպանության 105-րդ տարելիցի հանձնաժողով. Սամվել Ֆարմանյան
18:00 • 30/01
ԵԽԽՎ-ն պատվիրակություն կուղարկի Ադրբեջան` արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար
17:48 • 30/01
Եթե վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՍԴ նախագահի մասին Հանրայինի այդ հաղորդումը, ակնհայտ չէ՞, որ պատվեր է. Ամրամ Մակինյան.

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին