Շատ անլուրջ գործընթաց է սկսել Փաշինյանը. այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա
Շատ անլուրջ գործընթաց է սկսել Նիկոլ Փաշինյանը: Այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։
«Երբ վարչապետը ստիպված է լինում նման հարցերով զբաղվել, դա նշանակում է, որ իր ամբողջ թիմը ոչ մի բանով զբաղված չէ և իր տեղում չէ»,- նշեց նա:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի՞նչ կերպ է արձագանքելու վարչապետի գրառմանը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Դեռ չենք քննարկել»:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել։
ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։
Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Նախօրեին նա գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին