Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումը բացահայտ ահաբեկում է. Ավետիք Իշխանյան
Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով… Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, իրավունքների պաշտպանությանը:
Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանում մինչև 2018թ. իշխանափոխությունն այդ իմաստով մեծ խնդիրներ են եղել, որովհետև պետական կառույցները կախվածության մեջ են եղել գործադիրից, բայց ոչ բոլորը, սակայն, փաստորեն, իշխանության եկած նոր ուժը ոչ միայն չհանդուրժեց, որ կարող են լինել առանձին, անկախ դատավորներ, այլև գնաց այդ պետական կառույցների և հատկապես՝ ՍԴ-ի, կատարյալ ոչնչացմանը:
«Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեկ անձի վոլյունտարիզմի քաղաքականություն: Մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչ թե ուզում է ուժեղացնել պետական կառույցները, այլ փնտրում է փրկիչ, լավ թագավոր»,- ասել է Ավետիք Իշխանյանը:
Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումը, Իշխանյանի համոզմամբ, բացահայտ ահաբեկում է: Իրավապահ մարմինները, ըստ նրա, կատարում են Փաշինյանի հրահանգը:
Հարցին, թե իրավապաշտպան կառույցները Հայաստանում քաղաքականացվա՞ծ են, Ավետիք Իշխանյանը պատասխանել է՝ ցավոք, հիմնականում՝ այո:
Արձագանքելով Հրայր Թովմասյանի այն արտահայտությանը, թե ինքը լռում է, չի մանրամասնում, թե ինչ է կատարվել ու կատարվում իր շուրջ՝ մտահոգվելով երկրի վարկանիշի մասին, իրավապաշտպանն ասել է.
«Թող ինձ ների Հրայր Թովմասյանը, բայց եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ այսօրվա հերոսը կլինի ինքը, ես, ճիշտն ասած, չէի հավատա: Բայց ժամանակն է իրականում ցույց տալիս, թե ովքեր են մեծ-մեծ խոսողները, և ովքեր են հերոսները: Եվ նրա ասածը ճշմարտություն է»,- ասել է Ավետիք Իշխանյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ