Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ․ նախկին թաղապետ
Ես՝ որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես, քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
«Երեկ «Հայկական ժամանակ» կայքում մի հոդված կարդացի «Քարոզչական նախնական փուլն է» վերնագրով:
Ես՝ որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, ամբողջ խորությամբ հասկանալով այդ հոդվածում տեղ գտած մտքերը՝ որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես, քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները:
Չեմ ասելու, որ Օպերայի հարակից տարածքի մեկ-երկու սրճարան քանդելիս՝ հայտարարում էին, որ ամբողջ օղակաձև զբոսայգին ազատագրելու են սրճարաններից (կարծես սրճարանների տերերը ադրբեջանցի էին), սակայն այսօր, հենց հիմա նույն զբոսայգում կապիտալ շինարարություն է գնում, ոչ թե ժամանակավոր կրպակ կամ տաղավար:
Չեմ ասելու, որ զարգացման ծրագրով 500 000 ծառ են խոստացել տնկել, և արդեն երեք սեզոն անցել է, բայց դեռ ընդամենը 20-25 հզ. հազիվ են տնկել:
Չեմ ասելու, որ աղբահանության պրոբլեմը հենց քաղաքային իշխանությունն առաջացրեց, հետո էլ հերոսաբար լուծեց, հաստատ չեմ ասի, որ անգրագետ ձևով լուծեց:
Չեմ ասելու, որ ինչ-որ դպրոցի տնօրենի վրա կարող է 1 մլն. դրամի համար քրեական գործ հարուցվի, բայց Երևանի կոմունալ վարչության պետը իր զարմիկին 360 մլն. դրամի մրցույթ տա ու քր. գործ չհարուցվի:
Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ: Չեմ ասելու, որ 500 վերելակներին անհամբեր սպասելու ենք:
Չեմ ասելու ոչ քաղաքի տրանսպորտի հարցի լուծման սխալ ուղղության մասին, ոչ էլ կանաչապատման: Եվ այս ամենը ու էլի շատ բաներ հետագայում չեմ ասի, որպեսզի քաղաքային իշխանությունն ուժեղ լինի:
Ամենավերջում էլ չեմ ասի՝
մետրոն ինչ եղավ»,-նշել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին