Խոշորացումը միայն խնդիրներ է առաջացնում
Համայնքների խոշորացումը խիստ վտանգավոր է Հայաստանի համար։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է՝ դա մարդաթափման է տանում. «Կառավարության անդամների մեծ մասը դեմ է սրան, բայց ինչ-որ ուժեր դրսից պարտադրում են սա։ Գյուղերով շրջում ենք մարզերով, տների դռները փակ են, խոշորացման դեպքում այդպիսի համայնքների թիվը մեծանալու է», ֊ասում է տնտեսագետը։
Նա կողմ է համայնքների խոշորացմանը միայն այն դեպքում, եթե դա կամավոր է, համայնքների անդամները դեմ չեն. «Չի կարելի սա անել մահակով»։
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ևս դեմ է համայնքների խոշորացմանը։ Նա հիշեցնում է Կողբ և Բերդավան գյուղերի պատմությունը. «Կողբի ժողովուրդը անցած տարի փակեց ճանապարհը։ Գյուղացիներն ասում էին, որ չեն ուզում ապրել ուրիշի լծի տակ։ Պետք է հաշվի առնել գյուղերի մշակույթները, տարբեր մշակույթ, երբեմն միավորվում են տարբեր բարբառներով խոսող համայնքներ», ֊ասում է Անժելա Խաչատրյանը։
Ըստ բանախոսների, համայնքների խոշորացման որոշմամբ ոչ մի ասպեկտ հաշվի առնված չէ, որևէ հիմնավորում չկա։ Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը վստահ է ՝ եթե «գյուղերի դռները փակելով գնանք, մի օր էլ կփակենք Հայաստանի դուռը»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...