Հայտնի են «Օսկար 2020»-ի հավակնորդները. «Ջոկերը» ներկայացվել է 11 անվանակարգում
ԱՄՆ-ում հայտարարել են, թե որոնք են «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները: Այս մասին գրում է BBC News-ն՝ նշելով, որ «Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, առաջադրվել է 11 անվանակարգերում:
«Ջոկերը» ներկայացվել է «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան» (Խոակին Ֆենիքս) և ութ այլ անվանակարգերում:
Առաջադրումների թվով հաջորդիվ ներկայանում են «Իռլանդացին», «1917», «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը՝ յուրաքանչյուրը 10 անվանակարգում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացին», «Մակաբույծը», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոջո նապաստակը», «Ջոկեր», «Փոքրիկ կանայք», «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» կինոնկարները:
«Լավագույն դերասան» ճանաչվելու համար կպայքարեն Խոակին Ֆենիքսը, Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում»), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապ»):
«Լավագույն դերասանուհի» կարող են ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Շարլիզ Թերոնը («Ռումբ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սինթիա Էրիվոն («Հարիեթ»):
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ Հոլիվուդում»), Բոնգ Ջուն-Հոն («Մակաբույծը»), Սեմ Մենդեսը («1917»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»):
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Խաղալիքների պատմություն 4», «Կլաուս», «Ինչպես վարժեցնել վիշապին. թաքնված աշխարհ» մուլտֆիլմերը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվելու համար կմրցեն «Ժողովրդավարության եզրը», «Ամերիկյան գործարան», «Սամայի համար», «Քարանձավը» ֆիլմերը:
92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 9-ին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ