«Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու». Ի. Սաղաթելյանը՝ Ա. Բաբաջանյանին
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի: 354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս` շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից: Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են.
Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով , որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:
Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր֊պետրոսյանական դատարանները: Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք:
Հետևաբար -Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու…
-Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու …ոչինչ դրա ժամանակն էլ կգա…
-Մնացածը հերթով ,կարգով…
-Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն…»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...