ԿԸՀ-ն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ. Փոստանջյանի հայտարարությունն առ այն, որ իրենք ծանուցված չեն Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացված դիմումի քննության վայրի և ժամանակի մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 16.05.2017թ-ին ստացել է դիմում «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ա. Գաբրիելյանի կողմից՝ Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն.
«…Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում:»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրազեկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը տեղի է ունենալու 2017թ մայիսի 21-ին ժամը 10:00-ին: «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանը այդ մասին իրազեկվել է հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցով՝ 2017թ մայիսի 20-ին ժամը 16:54-ին: «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ Ա. Գաբրիելյանը և Ս. Աղեկյանը ծանուցվել են 16:30-17:00 սահմաններում:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

















































Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...