Ամենից քիչ քվե ստացավ Ա. Աշոտյանը, ամենաշատը՝ Գ. Մինասյանը
6-րդ գումարման ԱԺ-ն այսօր գաղտնի քվեարկությամբ ընտրեց 9 մշտական հանձնաժողովների նախագահներին:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝
Առողջապահության, մայրության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ 1 անվավեր, 80 կողմ, 13 դեմ:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Արմեն Աշոտյանը՝ 2 անվավեր, 56 կողմ, 36 դեմ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդան Բոստանջյանը՝ 2 անվավեր, 85 կողմ, 7 դեմ:
Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ 4 անվավեր, 73 կողմ, 17 դեմ:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ 2 անվավեր, 81 կողմ, 11 դեմ:
Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Հրայր Թովմասյանը՝ 0 անվավեր, 78 կողմ, 16 դեմ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը՝ 1 անվավեր, 87 կողմ,6 դեմ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Խոսրով Հարությունյանը՝ 1 անվավեր, 78 կողմ, 15 դեմ:
Ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Գագիկ Մինասյանը՝ 1 անվավեր, 92 կողմ,1 դեմ:
Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարման կարգով ձայն խնդրեց: «Նման վարման կարգ չկա, սակայն բացառություն կարող եմ անել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ փակ, գաղտնի քվեարկության ժամանակ դիտարկվել է մի երեւույթ, երբ մարդիկ բաց քվեարկություն են կատարել. «Պետք է այսուհետ պատգամավորները պարտականություն ունենան՝ իրենց քվեարկությունը չհրապարակայնացնեն»: «Ոզում եմ մի դիտողություն անել՝ ԱԺ-ում երբեք փակ, գաղտնի քվեարկություն չկա, կա գաղտնի է, բայց ոչ՝ փակ»,- հայտարարեց Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...