Ձերբակալումը Թավադյանի գործունեության հետ է կապված՝ լռեցնելու համար
« 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կասկածյալի կարգավիճակ ունի, ձերբակալման հիմքերը պարզ չեն, որովհետև ձերբակալման արձանագրության մեջ նշված չէ որևէ գործողոթյուն, որը կատարվել է նրա կողմից, այլ նշված են այլ անձանց գործողություններ, և դրանք վերջում վերագրվել են պարոն Թավադյանին, այսինքն՝ որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր որ գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի։Եթե Վարուժանը Մկրտչյանն է ենթադրյալ հանցագործության կատարողը ՀՔԾ-ի կարծիքով և փորձում են են կապել դա Արմեն Թավադյանի հետ, ապա որևէ տարբերակված մոտեցումը մեզ կրկին կասկածների տեղիք կտա, որ ուղղորդված գործընթաց է Արմեն Թավադյանի դեմ: Արմեն Թավադյանը որևէ վերաբերմունք չի դրսևորել, ցուցմունք չի տվել, հրաժարվում է առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ, գտնում է, որ որևէ հիմք չկա իրեն հետապնդման ենթարկելու։
Կարծում ենք, որ սա պարոն Թավադյանի քաղաքական գործունեության, ինչպես նաև որպես ԶԼՄ-ի սեփականատեր իր գործունեության հետ է կապված՝ վերջինիս լռեցնելու համար»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը