Արայիկ Հարությունյանն արդեն մեզ սովորեցնում է, թե ինչպես դիմավորենք Նոր տարին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ամանորը տոնելու նոր ծրագիր է առաջարկում: Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Ամանորի տոնական օրերին գնանք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր:
Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հազարատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է :)
Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստղ:
***
Թվում է, թե ինչ լավ եւ վեհ առաջարկ, բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում սա ուղիղ հանձնարարության կատարում է՝ փոխել հայաստանյան ավանդույթները: Սա Ստամբուլյան կոնվենցիայի հիմնական պահանջներից մեկն է: Եթե չեք հավատո՞ւմ, ապա կարդացեք նույն այդ Ստամբուլյան կոնվենցիան:
Ինչ վերաբերում է թանգարաններին, ապա այնտեղ մարդը կարող է գնալ երբ ցանկանա, եւ իր ցանկացած օրը: Եւ ամենակարեւորը՝ Արայիկ Հարությունյանը չէ, որ պետք է թելադրի, թե ժողովուրդն ինչպես պետք է տոնի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: Քահանային դպրոցից վռնդողը, Հայ եկեղեցու պատմությունը դպրոցից հանողը նման առաջարկների ոչ բարոյական եւ ոչ էլ մյուս իրավունքները չունի:
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ