Հայաստանում ցանկացած լավ գործ պատժվում է. ձերբակալվել են մարզադաշտ կառուցողները
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ, որոշումներ են կայացվել՝ նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված չարաշահումների ամբողջական հանգամանքները և չարաշահումների ծավալները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը