Սկանդալային պատմություն՝ դերասան «Պոնչոյի» և «Պահմտոցի»-ի հաղորդավարի միջև. դերասանը ոստիկանություն է դիմել
Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Նաիրիի բաժին՝ խարդախության վերաբերյալ ստացված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ընկերոջ տանից իր ծանոթ Սարգիս Միքայելյանը և ոմն Խաչիկը գողացել են իրեն պատկանող բամբուկները:
Ահազանգից կարճ ժամանակ անց Վ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ արդեն հաղորդում է տվել, որ 2017 թվականի ամռանը Ս. Միքայելյանն ու Խաչիկը հանցավոր համաձայնության գալով, խաբեությամբ, գնելու պատրվակով, իրեն տարել են Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող իր ընկերոջ՝ Սամվելի տուն, որի տարածքում դրված՝ իրեն պատկանող 600 հազար դրամ արժողությամբ բամբուկե գերանները վերցրել են՝ գումարը հաջորդ օրը վճարելու նպատակով:
Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ նշված անձինք մինչև օրս տարբեր պատճառաբանություններով չեն վճարել գումարը:
Բացի այդ, 2018-ի ամռանը Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ» կոչվող հատվածում գտնվող սրճարանում Աշոտը սպառնացել է, որ կվնասի իրեն կամ իր երեխաներին, եթե այս մասին նա իրավապահներին տեղեկություններ փոխանցի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան, հանրության հայտնի է «Պոնչո» մականվամբ, իսկ նրա մատնանշած Ս. Միքայելյանը Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդման հեղինակն ու վարողն է:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ