Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը ճանաչել տուժող. Փոստանջյանի լրացուցիչ բողոք-պահանջը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրացուցիչ բողոք-պահանջ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ իրեն եւ իր դստերը տուժող ճանաչելու մասին:

Ներկայացված բողոք-պահանջում ասվում է.

«Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետեւյալ հանցակազմերով` այն է խոշտանգումը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը եւ անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու եւ քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչեւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Զարուհի Փոստանջյանին եւ Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանին Երեւանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հրահանգով պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք` դիտավորություն ունենալով պարտակել լայնածավալ ընտրակեղծարարությունը եւ աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` շարունակել բռնազավթել իշխանությունը: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1. հոդվածով նախատեսված հանցակազմ` խոշտանգում` որը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական եւ հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու եւ զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում առաջացրել ծանր հետեւանքներ` Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը ստացել են մարմնական վնասվածքներ, Զարուհի Փոստանջյանը ստացել է սալջարդեր եւ արյունազեղումներ, դիմել է ամբուլատոր բուժօգնության, իսկ Լիլիթ Դրամփյանը ստացել է սալջարդեր եւ ուղեղի ցնցում ու հոսպիտալացվել է: Այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ: Բռնության տեսարանը հեռարձակվել է ուղիղ եթերով մի քանի լրատավամիջոցներով ժամը 13:30-ի սահմաններում, եւ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցները` ընտրողները, այդ հեռարձակումից ահաբեկված լինելով, չեն մասնակցել ընտրություններին, ինչն ունեցել է լրացուցիչ բացասական հետեւանք եւ ազդել ընտրությունների անցկացման անհրաժեշտ պայմանների (ազատ, արդար եւ թափանցիկ) վրա, ինչն ամբողջ ընտրական գործընթացը դարձրել է անօրինական:

2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների օրինականությանը հետեւելու` «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանը ահազանգ ստանալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում առկա են լայնածավալ ընտրակեղծարարության փաստեր, շրջայցերի միջոցով փորձել են կանխել հանցագործությունը: Զարուհի Փոստանջյանը, հանդիսանալով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դիմել է ոստիկանության աշխատակիցներին եւ պահանջել կատարել զննություն` հայտնաբերելու լայնածավալ կեղծարարության փաստերը:

Զարուհի Փոստանջյանի` օրենսդիր իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, տեղի է ունեցել բռնության գործադրում ոստիկանության աշխատակիցների կողմից` կապված իր ծառայողական պարտականությունների հետ, նա ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ փաստեր ու միջոցներ եւ պահանջել կանխել լայնածավալ ընտրակեղծարարությունը (մատնանշված տեղում հանցագործության վերաբերյալ փաստերը զննությամբ արձանագրելու), սակայն ծանր հանցագործության կատարման կանխման փոխարեն նրա նկատմամբ կիրառվել է բռնություն: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 316-ով նախատեսված հանցակազմ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, որը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության շարքին:

Զարուհի Փոստանջյանի կողմից մատնանշված տեղում ծանր հանցագործության կատարման վերաբերյալ փաստերի պարտակումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համատեղ գործունեությունն արարք է, որն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334 հոդվածով նախատեսված հանցակազմ` հանցագործության պարտակում` արդարադատության դեմ ուղղված հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Ոստիկանապետի ապօրինի կայացրած որոշման արդյունքում (անձեռնմխելի անձին բերման ենթարկելու որոշում), Զարուհի Փոստանջյանին եւ Լիլիթ Դրամփյանին զրկել են ազատությունից, ապօրինաբար սահմանափակվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը: Զարուհի Փոստանջյանին բռնության գործադրմամբ ցանկացել են մտցնել ավտոմեքենա եւ տեղափոխել ոստիկանության բաժին, Լիլիթ Դրամփյանին բռնությամբ զրկել են ազատությունից եւ մտցրել ոստիկանական մեքենա եւ տեղափոխել ոստիկանական բաժին: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ` ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ինչպես նաեւ ապօրինի որոշում կայացնելը անձեռնմխելի անձին բերման ենթարկելու վերաբերյալ, որը սահմանափկել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշված հանցակազմը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին:

Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143 հոդվածով նախատեսված հանցակազմ` մարդու եւ քաղաքացու իրավահավասարության խախտելը, որը դասվում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության շարքին:

Վերը թվարկված բոլոր առերեւույթ հանցագործությունները կատարելու արդյունքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարմնական վնասվածքներ են հասցվել Զարուհի Փոստանջյանին եւ Լիլիթ Դրամփյանին, որը դասվում է անձի կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքին»: