Անձի ազատության իրավունքը պետք է ավելի կարեւորել
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ գրավ չկիրառելու առաջին ատյանի որոշման դեմ։
Բողոքի վերաբերյալ դատավարության կողմերի դիրքորոշումը լսելուց հետո պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ։
Վերջինիս խոսքով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն իրենց ասածի ճիշտ հակառակ մեկնաբանությունն է փորձել տալ․ «Պարոն Եգորյանն ասում է՝ ժամանակի ընթացքում ռիսկերը չեն նվազել։ Այս դեպքում, երբ ասում ենք ժամանակ է անցել, մենք ՄԻԵԴ-ի այս վճիռների մասին ենք խոսում, պարոն Եգորյանն այլ վճիռների մասին է խոսում։ Մենք խոսել ենք այն մասին, որ անձի ազատության իրավունքը պետք է ավելի կարեւորել ժամանակին զուգընթաց։ Մեր միջնորդության, Վերաքննիչ բողոքի իմաստը փորձում է ներկայացվել սխալ լույսի ներքո։ Մենք նկատի չենք ունեցել, որ ՍԴ որոշումից բխում է, որ, եթե առկա է խոչընդոտելու ռիսկը, պետք է գրավ կիրառվի, մենք ասել ենք՝ չկա օրենսդրական խոչընդոտը։ Դատարանը պետք է հիմնավորի՝ խոչընդոտելու հավանականությունն ինչպիսի՞ առանձնահատկություն ունի, որ գրավով չի կարող զսպվել։ Մենք ասում ենք՝ պատճառաբանություն չկա»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը