Երբ դատավարությունը երկար է տեւում, մարդիկ անտարբեր են դառնում, դա չի կարելի թույլ տալ. Աղվան Վարդանյան
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը եւ նրա փաստաբանական խումբն իր գործը կատարում է, բայց երբ որեւէ գործընթաց երկար է տեւում, դառնում է սովորական, մարդիկ համակերպվում են, անտարբեր են դառնում, մոռացվում է բուն խնդրի էությունը. Սա չի կարելի թույլ տալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում. «Սա նաեւ մեր պետության ամոթն է: Սրան գումարած նաեւ անհեթեթ մեղադրանքները՝ ներկայացված երրորդ նախագահին (Սերժ Սարգսյանին-խմբ):
Քիչ թե շատ մտածող քաղաքացին պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչի՞ համար է սա արվում, ինչ է սա տալիս պետությանն ու հասարակությանը: Մեր խնդիրն է մտածել տալ այս հարցերի մասին: Մտածող մարդկանց նաեւ ուղղորդել, որ դիրքորոշում ու կեցվածք ունենան, քաղաքացիական պահվածք ունենան»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանը նկատեց, որ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ուղղակիորեն աշխատել է հարյուրավոր մարդկանց հետ՝ պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ, որոնք գիտեն այդ մարդու կյանքը, կերպարը, գործը. «Մեր խնդիրն է այդ մարդկանց մղել դիրքորոշման: Հազարավոր մարդիկ երկրում դրական տեղաշարժեր են զգացել տնտեսական ոլորտում Քոչարյանի իշխանության տարիներին: Արդար չէ, որ այդ մարդիկ այսօր հաճախ լռում են: Ավելին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ականատես են եղել արժանապատիվ արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում ձեռքբերումներին:
Մեր խնդիրն է լինելու աշխատել տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, հատկապես երիտասարդության հետ, որովհետեւ այս պետությունը երիտասարդությանն է, բայց այդ պետությունը չի կարող սկսվել 2018 թվականից: Մենք նաեւ հույս ունենք, որ իշխանությունը կգիտակցի այս քաղաքական կալածանքի անհեռանկարայնությունը եւ կփորձի ինքն իրեն դուրս բերել այս վիճակից»,-իր խոսքն ամփոփեց Աղվան Վարդանյանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը