Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պետք է դարձնել հանրային, քաղաքական պահանջ. Աղվան Վարդանյան
Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից, վնասում է պետության վարկին, խարխլում է դատական համակարգը եւ ի վերջո, իշխանության այս սեւեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես եկան հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Նաեւ հույս էին հայտնում, որ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա:
Այս մոտ 2 ամսվա ընթացքում Հայաստանում, Արցախում, համացանցում նախաձեռնվեց ստորագրահավաք այդ հայտարարության տակ եւ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա: Սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակում են նույն անհեռանկար գործելաոճը: Այսօր մեր հանրության լարվածության պատճառներից մեկը «Մարտի 1»-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը: Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որեւէ կապ չունի 10 զոհերի հանգամանքների բացահայտման հետ»,-ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որեւէ քաղաքացու, ոչ էլ պետությանը. «Այս վիճակից պետք է դուրս գալ: Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է: Իշխանությունը դա չի անում՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ: Արձագանքելով 60 հազար քաղաքացիների պահանջին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռ. Քոչարյանի ազատությունն է»,-ասաց նա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը