Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Քաղաքականություն

Մինչև հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, որ նոր մեղադրանք առաջադրեն․ Վահագն Հարությունյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար և նույն գործով այժմ ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան և մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որից հետո նա կկարողանա անարգել վերադառնալ Հայաստան։ Երեկ տեղեկացանք, որ դատախազությունը ըստ էության, մերժել է պաշտպանի դիմումը՝ ուղարկելով ՀՔԾ, այստեղից էլ դարձյալ բացասական պատասխան է տրվել։ Այս առնչությամբ «Հրապարակը» բացառիկ հարցազրույց է արել Մոսկվայում գտնվող Վահագն Հարությունյանին հետ։

«Այո, չի բավարարվել իմ պաշտպանի դիմումը, ինչը, ճիշտն ասած, ինձ համար ե՛ւ հասկանալի էր, ե՛ւ անհասկանալի, համենայնդեպս, իրավական առումով՝ անհասկանալի, որովհետեւ երկար ժամանակ է՝ խափանման միջոց իմ նկատմամբ չկար, վերջին փուլում դա վիճարկված էր վճռաբեկ դատարանում, որի պատասխանը, զարմանալի զուգադիպությամբ, ստացվեց մեր՝ հետախուզումը դադարեցնելու խնդրանքով դիմումը հասցեագրելուց հետո։ Դրանից հետո արդեն ստացվեց ՀՔԾ-ի պատասխանը։ Այսինքն՝ դատախազությունից ուղարկեցին ՀՔԾ, էնտեղից էլ պատասխանեցին, թե, իբրեւ, անհիմն լինելու հիմքով մերժվում է։ Մեկուկես տարի ՀՔԾ-ն եւ նրա տարբեր արբանյակներ կուրծք էին ծեծում, գոռում, թե, իբրեւ, ես թաքնվել եմ, խոսափել եմ քննությունից եւ այլն։ Եվ եկել է պահը, երբ ես կարողացել եմ ստեղծել հնարավորություն՝ ընդմիջում իմ բուժման գործընթացում, եւ գերադասեցի օգտագործել էդ ժամանակահատվածը եւ վերադառնալ Հայաստան՝ էդ բոլոր խոսակցություններին վերջ դնելու համար, բայց ստանում եմ նման պատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը։

- Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պատասխանից հետո չե՞ք վերադառնա։

- Այս պատասխանից հետո ես բավականին խնդիրներ կունենամ վերադառնալու դեպքում, ես նորից իմ պլանները ստիպված վերադասավորեցի, այսինքն՝ նորից կշարունակեմ իմ բուժման հարցերով զբաղվելը։ Ես խնդրեցի՝ վերացրեք այդ սահմանափակումը, ես՝ ինքս, կգամ ու, կոպիտ ասած, ոչ մեկի ձեռքին չեմ նայի, բայց գտան ոչ նպատակահարմար։ Ավելին ասեմ՝ հիմա արդեն նոր մեղադրանքի որոշում են կայացրել, եւ կրկին ՀՔԾ-ն միջնորդությամբ դիմել է դատարանին՝ իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։ Նոր մեղադրանք ասածը, ըստ էության, նույն հին մեղադրանքն է, միայն որոշակի ինչ-որ ենթադրյալ փաստական տվյալներ են ավելացել։ Ընդ որում, ամենակարեւորը, ընդհանուր գծերով ինչ-որ հասցրեցինք նախնական տեսնել, էնտեղ նոր փաստական տվյալներ կամ ցուցմունքներ, որոնք վկայակոչված են էդ միջնորդության մեջ, ստացված են եղել դեռեւս փետրվար ամսին։ Եվ մինչեւ հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, չգիտես ինչին էին սպասում, որ հիմա նոր մեղադրանք առաջադրեն։ Ինձ մեղադրում են, իբրեւ, ապացույցներ կեղծելու, էնտեղ մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, անհեթեթությունների մի ինչ-որ շարան, որոնց ապացուցման մասին չեմ ուզում հիմա խոսել, մինչ այս էլ ե՛ւ ես, ե՛ւ իմ փաստաբանները հրապարակային քննարկել, ներկայացրել ենք բացառապես իրավական հարթության վրա ավելի շատ տեսական լուծումները եւ դրանով իսկ հիմնավորել, որ այն գործընթացը, որ հիմա ՀՀ իրավապահ մարմիններն իրականացնում են, աղերս անգամ չունի արդարադատություն կոչվելու կամ իրավական գործընթաց համարվելու հետ։

- Ձեզ մեղադրում են ապացույցներ կեղծելու մեջ։ Դուք, լինելով քննչական խմբի ղեկավարը, ի՞նչ ջանք եք գործադրել գործի բացահայտման ուղղությամբ։ Նախորդ իշխանություններին մեղադրում են, որ ոչ միայն ջանք չեն գործադրել՝ գործը բացահայտելու, դեռ մի բան էլ նպաստել են, որ գործը փակվի։

- Ասեմ հետեւյալը․ «ջանք չենք գործադրել» ասելով չէ՝ ապրիորի։ Առանց հիմնավորումների կարելի է խոսել ցանկացած բանի մասին։ Ես միանշանակ ասում եմ՝ կատարվել է ահռելի աշխատանք, մեծածավալ քննչական, դատավարական, նաեւ օպերատիվ ահռելի աշխատանք՝ այդ գործի քննության ընթացքում։ Եվ ավելին, մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երեւի թե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ քննված քրգործերից ամենահրապարակային գործն է եղել, համենայնդեպս՝ այն փուլում, երբ որ այդ գործի քննչական խմբի ղեկավարը եղել եմ ես։ Այդ շրջանի լրագրողները հաստատ կհիշեն, որ այն հրապարակայնությունը, որ այդ գործով ապահովված է եղել, չի եղել երբեք, ես առայսօր նման բան չեմ տեսել։ Մենք շատ դեպքերում նաեւ նախաքննական գաղտնիքի հրապարակման, այսպես ասեմ՝ քննության համար ոչ նպատակահարմարություններն էլ ենք մի կողմ դրել՝ գերակայելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Այո, ցավալի է, այն ժամանակ էլ ենք փաստել, հիմա էլ, որ հնարավոր չի եղել բացահայտել մարդկանց սպանության հանգամանքները։ Բայց որ գործով քննություն չի արվել, դա անհեթեթություն է։

- Միեւնույն է, այսօր գործող իշխանություններն ու հասարակությունը համոզված են, որ նախորդ իշխանությունների մոտ քաղաքական կամքն էր պակասում՝ բացահայտելու այդ գործը։ Ի վերջո, ունենք 10 զոհ, որոնք ինչ-որ հանգամանքներում սպանվել են։ Իսկապե՞ս ապացույցներն այդքան բավարար չէին՝ գոնե մի դեպքը բացահայտելու կամ հասկանալու համար՝ կրակելու հրաման տվող եղե՞լ է, թե՞ ոչ։

- Նախ՝ ես կատեգորիկ չեմ ընդունում էդ նախկին-նոր համեմատությունները, ուղղակի ստիպված՝ Ձեր հարցադրմանը փորձեմ պատասխանել՝ այդ դեպքում ինչո՞ւ հիմա՛ չի բացահայտվում։ Այն ժամանակ դեռ ես դիմել եմ, նախաքննական մարմինը դիմել է, դատախազությունը դիմել է բոլոր նրանց, որոնք ունեն փաստեր, տվյալներ, ցանկացած նյութ, որը կարող է օգտակար լինել բացահայտման համար, խնդրում ենք տրամադրել։ Չի եղել որեւէ արձագանք։ Եթե ըստ խմբերի նայենք, էնտեղ մենք ունենք 3 հոգի մահացու վիրավորված անձինք, որոնք վիրավորվել են «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումից, գործով մենք մեղադրանք առաջադրեցինք ոստիկանության 4 ծառայողների՝ հատուկ միջոցների կիրառման կանոնները խախտելու համար, որի հետեւանքով առաջացել է մարդու մահ, եւ պատճառվել են վնասվածքներ, սակայն հնարավոր չեղավ նույնացնել, թե ոստիկանության այդ 4 սպաներից կոնկրետ որի կրակոցից է ստացվել մահացու վնասվածքը։

Այդ հարցով փորձաքննություն է իրականացվել եւ Ռուսաստանի Դաշնությունում, այդ հարցով մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել միջազգային բոլոր կառույցներին՝ խնդրելով, որ եթե կա հնարավորություն միջազգային որեւէ փորձագիտական կենտրոնում, որը մեզ տեխնիկապես հնարավորություն կտա ստանալ այդ հարցի պատասխանը, մենք, պետությունը պատրաստ ենք ապահովել նաեւ միջոցներ այդ փորձաքննությունն անցկացնելու համար։ Մենք չունեցանք պատասխան, եւ հնարավորություն չեղավ կոնկրետ այդ դեպքերում պարզել, թե ում կրակոցից է առաջացել մահը։ Եվ այսպես ես կարող եմ 10-ին էլ անդրադառնալ, թե յուրաքանչյուր դեպքով ինչ քննչական աշխատանքներ են կատարվել։ Բացի այդ, այն ժամանակ դեպքի վայրում մենք չենք տեսել դիակ, մենք հետո քննությամբ ենք փորձել վերականգնել իրադարձությունների ընթացքը։ Եվ եթե խոսքը քաղաքական կամքի մասին է, ես դա միանշանակ չեմ ընդունում, չկա նման բան եւ չէր էլ կարող լինել, եւ եթե, ըստ նման հայտարարություն անողների, հիմա կա այդ կամքը, ոչինչ չի խանգարում բացահայտել։ Տեսանք վերջին «բացահայտումը», թե ինչպես խայտառակվեցին․ Գեղամ Պետրոսյանին սարքել են չգիտեմ ինչ․ մի օր՝ պարկուճ է փոխում, մի օր՝ մարդ է սպանում, ընդ որում՝ իբրեւ ես նրան եմ հանձնարարել, որ պարկուճները փոխի։

- Դուք Սերժ Սարգսյանից կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձից այս գործով որեւէ հրահանգ, հանձնարարություն ստացե՞լ եք։

- Նախ՝ Սերժ Սարգսյանից անձամբ ես երբեւէ որեւէ հրահանգ չեմ ստացել։ Եղել է հանրապետության նախագահի ե՛ւ հրապարակային խոսքը, ե՛ւ հանձնարարականը, եւ եղել են գրավոր հանձնարարականներ՝ փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ, եղել են կոնկրետ հանձնարարություններ իրավապահ մարմիններին՝ անել հնարավորինս՝ դեպքերն արագ բացահայտելու, պատշաճ, որակյալ քննություն ապահովելու վերաբերյալ․․․

- Իսկ կարո՞ղ էին լինել մարդիկ, որոնք շահագրգռված լինեին, որ այս գործը չբացահայտվի։

- Ես, համենայնդեպս, այդպիսի միջամտություն չեմ տեսել, չեմ ստացել, չեմ նկատել։ Ասեմ ավելին, այդ գործով դատախազական հսկողությունը եղել է սովորականից տարբերվող, այսինքն՝ դա չի եղել զուտ փաստաթղթային կամ զուտ դատավարական հսկողություն։ Նախ ամենակարեւորը՝ հսկողությունն իրականացնում էր անձամբ հանրապետության գլխավոր դատախազը։ Ես՝ որպես քննչական խմբի ղեկավար, բոլոր հարցերը քննարկել եմ հանրապետության գլխավոր դատախազի, ՀՔԾ պետի հետ, եւ այդ քննարկումներն ու շփումները եղել են ամենօրյա, ամենժամյա եւ գիշեր-ցերեկ։ Եվ նույն այդ լրատվամիջոցների հետ մշտական հանդիպումները գլխավոր դատախազի նախաձեռնությունն էր։ Կամ՝ նույն Գեղամ Պետրոսյանին գլխավոր դատախազը հանձնարարել էր, եւ նա ոստիկանության զորքերի սպառազինությունում եղած զենքերով, այո, կրակոցներ արել է եւ տրամադրել, էս պահին չեմ հիշում, էլի մի անհեթեթ լուր էին տարածել՝ դա հերքելու հետ կապված։ Ինչու ես շեշտեցի գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի ներգրավվածությունը, որովհետեւ շատ կարեւոր էր նաեւ նրանց այդ բազմամյա քննչական փորձը։

- Դուք ասում եք՝ եթե հիմա քաղաքական կամք կա, ինչո՞ւ չեն բացահայտում։ Ի՞նչ եք կարծում, Մարտի 1-ի գործը, ի վերջո, կարո՞ղ է երբեւէ բացահայտվել։

- Մարտի 1-ի գործի բացահայտումը, ախր, մեզ մոտ երեւի էդ հասկացությունն արհեստականորեն լղոզվել է։ Մարտի 1-ի գործի բացահայտումը հիմնականում հասարակության մոտ ասոցացվում է 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման հետ։ Իհարկե, հնարավոր է, եւ սխալ չեմ համարի կրկնել, որ ոչ միայն այդ դեպքերում, այլ ամբողջ աշխարհում հազարավոր այլ՝ ավելի հնչեղություն ունեցող գործերով չունենք բացահայտումներ։ Բայց դա չի նշանակում, որ դա սպառվեց, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ 20-30 տարի անց են բացահայտվել։ Բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ այդ բացահայտումը բացարձակապես պայմանավորված չէ քաղաքական կամքով, թեպետ, եթե կամք չլինի, դա ամենամեծ խնդիրն ու խոչընդոտը կլինի, բայց կան նաեւ օբյեկտիվ պատճառներ։

Վահե Մակարյան 

hraparak.am