Կալանավորվել է ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի նախկին պետը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խարդախության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետը, ով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ից, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, զգալի չափերով գումար է հափշտակել:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակցին, ով տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը եւ, իբր, գործընթացն արագացնելու համար Ա. Ղ.-ից կաշառք է պահանջել: Ընդ որում, ՊՆ աշխատակցի կողմից կաշառք ստանալու պահանջը ներկայացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հ. Վ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու բացահայտել հանցագործության դեպքը, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ. մասնավորապես, չի կանխել Ա. Ղ.-ի կողմից կաշառք տալը եւ թաքցրել է իր ներկայությամբ կատարված հանցագործությունը` այդ մասին չտեղեկացնելով իր վերադասին կամ պետական այլ իրավասու մարմնի: Ավելին, չարաշահելով Ա. Ղ.-ի վստահությունը եւ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել եւ ստացած 121.000 ՀՀ դրամը խաբեությամբ հափշտակել: Սակայն խոստումը կատարելու ուղղությամբ ոստիկանության հիշյալ պաշտոնյան ոչ մի գործողություն եւ վճարում չի կատարել` հափշտակած գումարը ծախսելով իր անձնական կարիքների համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...