«Երկիր Ծիրանի»-ն հաղորդում է հանցագործության մասին
Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երեւանի ընտրատեղամասերում եւ արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները եւ, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր:
Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը հայտնաբերեց հանցագործության փաստ` ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ: Զարուհի Փոստանջյանի կողմից ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները խուսափել են հանցագործության փաստերն արձանագրելուց: Դեռ ավելին, ապօրինի գործողություններ են կիրառել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով հանդիսանում է անձեռնմխելի անձ, եւ փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք:
Հասկանալով եւ վախենալով, որ անձեռնմխելի պետական բարձրաստիճան պաշտոնյային չեն կարող բերման ենթարկել, այդուհանդերձ, կոպիտ եւ բիրտ միջոցներ կիրառելով` ոստիկանները մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկանության մեքենա քաշքշելով տարել են Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը` Լիլիթ Դրամփյանին:
Այնուհետեւ, փորձելով խուսափելով ապօրինի գործողությունները շարունակելուց, Զարուհի Փոստանջյանին ազատ են արձակել, իսկ դստերը ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Ներկայումս Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետեւանքով գտնվում են բժշկական հսկողության ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, խստորեն դատապարտում է ոստիկանների եւ նրանց հովանավորյալ Հանրապետական կուսակցության կողմից օրենքի եւ իրավունքի` նման ցինիկ եւ բացահայտ օրինախախտումներն ու ոտնձգությունները եւ հետամուտ է լինելու հանցագործներին պատասխանատվության կանչելու գործում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
14. 05. 2017թ.
Երեւան

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...