Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով
Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավը, որը ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչը հեղինակել է 1897 թվականին, Փարիզում վաճառվել է 9,5 մլն եվրոյով, ասված է Artcurial աճուրդային տան հաղորդագրության մեջ, գրում է Reuters գործակալությունը;
Որպես կտավի նախնական գին սահմանված է եղել 5-7 մլն եվրոն:
Կտավը ձեռք է բերել անհատ հավաքորդ:
Աճուրդի հանված կտավը Գոգենի աշխատանքների շարքից միակն էր, որը ստեղծվել է Պոլինեզիական Թաիթի կղզում, որտեղ 1897 թվականին ապրել է նկարիչը:
Գոնգենը ծնվել է 1848 թվականին՝ Փարիզում: Գոգենի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմի հետ։ Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում