«Վերնատունն»՝ ընդդեմ «թավշյա» տեխնոլոգիաների
7or.am-ը գրել է. «Վերնատուն» ակումբի համաժողովում հնչեցրած տեսակետներին ու դրան հաջորդած հայտարարությանը իշխանական թևից բովանդակային արձագանք չեղավ։ Մինչդեռ ակնհայտ էր, որ դրա անհրաժեշտությունը կար, քանզի Արցախի ու անվտանգության հարցը, մեր երկրում տիրող մթնոլորտը և դատաիրավական համակարգում առկա գործընթացները արդիական են, ու իշխանությունը չի կարող ասելիք չունենալ։ Դատելով ամենից՝ չունի։ Դա է պատճառը, որ արձագանքն այլ որակով էր։
Եթե իշխանությունը բովանդակային չի արձագանքում, բայց հրահանգում է հարձակվել ակումբի վրա, նշանակում է, որ կա հակափաստարկի սով։
«Վերնատունը» հենց դրանով էլ նյարդայնացնում է «թավշյա» տղաներին ու աղջիկներին, քանզի խնդիր է դրել քաղաքական հարաբերությունները դուրս բերել սև-սպիտակային դաշտից, հների ու նորերի կեղծ բաժանումից, մերոնքի ու ձերոնքի վտանգավոր հակադրությունից, հայհոյանքի տիրույթից։
Ակումբը բովանդակային քննարկումներ նախաձեռնելով՝ նպաստում է քաղաքական միջավայրի առողջացմանը և քաղաքականություն է վերադարձնում քաղաքական խոսքը։
Իշխանությունները չեն ուզում մտնել բովանդակային դաշտ, քանզի այդտեղ կմեռնի պոպուլիզմը, դեմագոգիան, դիլետանտիզմը։ Բովանդակային դաշտում տեղ չկա հայհոյանքին ու տեղ չկա մանիպուլյացիաներին։ Քաղաքական օրակարգն ու հրատապ հարցերի շուրջ բանավեճը ստի ու կեղծիքի թշնամին են, այսինքն՝ օրվա իշխանության ատելին։
Երբ սելֆիի ձողիկը դառնում է պետական կառավարման գործիք, ռացիոնալիզմն իր տեղը զիջում է թատերական ներկայացումներին ու հուզական սերիալներին։
«Թավշյա» տեխնոլոգիաները խափանվում են, երբ հայհոյանք-հայհոյանք հակադրությունը տեղափոխվում է փաստարկ-հակափաստարկ տիրույթ։
«Վերնատուն» ակումբն առանձին քաղաքական միավոր կամ տարբեր ուժերի դաշինք չէ։ Ակումբը հարթակ է, որի շրջանակներում ձևավորվում է քաղաքական օրակարգ և առաջարկվում են այդ օրակարգի շուրջ բովանդակային քննարկումներ։ Այլ հարց է, որ այդ հարթակի մաս կազմող սուբյեկտները կարող են վիճարկել իշխանության հարցն ու քաղաքական գործընթաց գեներացնել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ