Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան և Գագիկ Հայրապետյանը
Հովիկ Ստուդիոն կամ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան արդեն 15 տարվա պատմություն ունի։ Ծավալվելով Ռուսաստանում և Հայաստանում 18 մասնաճյուղերի գործունեությամբ՝ իր աշխարհագրությամբ ամենամեծ հայկական պարային կառույցն է աշխարհում։ Ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը գործունեության առաջին իսկ օրվանից մանկավարժական անձնակազմին կենտրոնացրեց ամուր ընտանիքի մոդելի շուրջ, որն էլ հնարավոր դարձավ համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ։ Տարբեր տարիներին այստեղ աշխատել և աշխատում են շատ տաղանդավոր պարուսույցներ, որոնց կերտած սաները մեծ երախտագիտությամբ են նշում նրանց անունները։ Այս տարիների ընթացքում առանձնակի հեղինակություն ձեռք բերեց նախկինում ակադեմիայի փորձավար, իսկ 2015 թվականից ակադեմիայի գլխավոր բալետմաստեր ՝ Գագիկ Հայրապետյանը։
Որոշեցինք իմանալ նրա կարծիքը ընտրած ուղու և առաքելության մասին։ «Հովիկ Ստուդիոն իմ ընտանիքն է, որտեղ ապրում և արարում ենք և ամեն օր ինչ որ բան սովորում։ Հաշվի առնելով այն, որ շատ փոքր հասակից եմ պարում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել պարի դահլիճում, ուրեմն միանշանակ ինձ համարում եմ պարարվեստի նվիրյալ։ Իսկ մեր ակադեմիայում իրականացրեցի ինքնաճանաչումս, հասկացա առաքելությունս՝ որն է բացահայտել և հարթակ ստեղծել այն շնորհալիների համար, որոնք իսկապես արվեստագետ են կամ ուզում են դառնալ։ Կյանքն ակնթարթ է և հարկավոր է իմաստավորել այս կարճ կյանքը՝ պարգևելով ուրախություն հատկապես երեխաներին։ Ավելի մեծ ուրախություն, քան տեսնել մեր սաների աչքերի փայլը, երևի թե մեկ էլ սեփական զավակիդ երջանիկ աչքերը կարող են համարվել ։
Հիմա առավել լիարժեք եմ գիտակցում այս բառերի իմաստը, քանի որ ունեմ նորաստեղծ ընտանիք՝ սիրելի կին և նորածին արու զավակ, որին նույնպես կուղղորդեմ դեպի լավ մարդ տանող ճանապարհ։ Հպարտ եմ, որ պարարվեստի աշխարհում արդարացրել և արդարացնում եմ ծնողներիս, մեծ ընտանիքիս, կոլեկտիվիս , մեր հարյուրավոր սաների և մեր ղեկավարի կամ քավորիս սպասելիքները, և միաժամանակ գիտակցում եմ , որ կյանքում հարկավոր է միշտ սովորել և շարունակ արարել ու արարել։ Պարարվեստը կարծես բազմահազար գույներ ունեցող ծաղիկների դաշտ է, որտեղ մեկ անգամ հայտնվելով, այլևս երբեք չես լքի այն»:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում