Իոսիֆ Կոբզոնի այրին պատմել է Հայաստանի հանդեպ ամուսնու մեծ սիրո մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլին, որը լեգենդար ամուսնու հիշատակին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու նպատակով գտնվում է Հայաստանում, խոսել է նրա երազանքի և Հայաստանի հետ կապի մասին:
«Նոյեմբերի 3-ը մեր հարսանիքի օրն է: 48 տարի առաջ այդ օրն ենք ամուսնացել: Նա երազում էր ապրել մինչև մեր ոսկե հարսանիքը, բայց այդ երազանքը չիրականացավ: Եվ իմ հայ ընկերներն առաջարկեցին ինչ-որ կերպ համադրել համերգն այդ օրվա հետ: Ես շատ ուրախ էի, որ դա տեղի ունեցավ գեղեցիկ դահլիճում՝ մեր սիրելի Հայաստանում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Նելլի Կոբզոնը լրագրողների հետ զրույցում:
Երգչի այրին պատմել է, որ ամուսինը շատ էր սիրում Հայաստանը, և առաջին անգամ մեր երկիր եկել է 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
«Նրա համար դա շատ մեծ ցավ էր: Եվ ամեն անգամ, եթե հնարավոր էր լինում Հայաստան այցելել, նա համերգով գնում էր նաև այդ քաղաք: Երբ վերջին անգամ այնտեղ էինք, քաղաքը վերականգնվել էր, աճում էր, ծաղկում»,- ասել է նա:
Լեգենդար երգչի այրին ավելացրել է, որ Իոսիֆ Կոբզոնի սերը Հայաստանի նկատմամբ արտահայտվել է նաև հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես Առնո Բաբաջանյանի երգերի կատարմամբ: Նա նշել է, որ ինչպես ամուսինն, այնպես էլ ինքը շատ են սիրում հայկական խոհանոցը:
Նշենք, որ նոյեմբերի 3-ին Երևանում տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ ի հիշատակ Իոսիֆ Կոբզոնի, որին մասնակցել են հայ էստրադայի աստղեր:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում