«Սասնա ծռերը» Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինելով կողմ են
Ստամբուլյան կոնվենցիայում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային եւ մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա եւ դրանցով ձեւավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։
«Սադրանքից հեռու մնացե՛ք,
5-րդ շարասյունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կեղծ օրակարգեր պարտադրել, պառակտել ժողովրդին եւ հեռացնել նրան իրական օրակարգերից՝ ինքնիշխանություն, Արցախի միացում, տարածաշրջանային լարումներին եւ հավանական սպառնալիքներին դիմակայություն, ի վերջո՝ ազգային պետության կայացում։
5-րդ շարասյան մոգոնած հիմնական «օրակարգերից» մեկը, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարն է։
Կոնվենցիայի վերաբերյալ մեր տեսակետը հայտնի է։ Մեր համոզմամբ՝ այդ փաստաթուղթում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային եւ մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա եւ դրանցով ձեւավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։
Սակայն այդ փաստաթուղթը չէ, որ սպառնում է մեր գոյությանն ու ապագային։ Մեր գոյության ու ապագայի դեմ ուղղված առաջնային սպառնալիքը հենց 5-րդ շարասյունն է եւ նրա ազգադավ գործունեությունը։
Մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին, բոլոր քաղաքացիներին հորդորում ենք լինել զգոն եւ չխաբվել հակառակորդի՝ հրեշտակի տեսքով հանդես եկող այդ սատանայի, խոսքին ու գործողություններին։
Մի ՛ մտահոգվեք, թե ինչ որ փաստաթղթեր կարող են չորացնել մեր արմատը եւ մարտահրավեր դառնալ մեր գոյության համար։
Մեր արմատին եւ գոյությանը միայն մեկ բան կարող է վնասել՝ մեր աննպատակ եւ անմիաբան վիճակը։
Հեռու մնացե՛ք սադրանքից եւ ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին»,-նշել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս