«Ես չհանդիպեցի որեւէ բնակչի, որը կողմ լիներ Ամուլսարի շահագործմանը». ԲՀԿ-ականներն Ամուլսարում էին
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր` նոյեմբերի 2-ին, եղել են Ամուլսարում, հանդիպել Ամուլսարի պահապաններին, զրուցել հարակից համայնքների բնակիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եւս մեկ անգամ այցելեցինք մեր պոստերը, որտեղ մարդիկ շարունակում են «պահել» դիրքերը դեպի Ամուլսար, այցելեցինք հարակից բնակավայրեր, զրուցեցինք բնակիչների հետ, նաեւ ջերմուկցիների հետ` փորձելով հասկանալ իրենց տրամադրությունները եւ բնականաբար կատեգորիկ ասենք, ես չհանդիպեցի որեւէ բնակչի, որը կողմ լիներ Ամուլսարի շահագործմանը: Իսկ մնացածը կփորձենք հասկանանք արդեն հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Կառավարությունը մոտակա ամիսներին պատրաստվում է ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի կարող հաստատել, կամ հերքել այդ տեղեկատվությունը, սակայն մի բան հստակ է, որ Կառավարությունը հայտարարել է, որ մինչեւ վերջնականապես պարզ չլինի շահագործման անվտանգությունը, չի շահագործվելու:
«Այսօր էլ դեռ որոշակի հարցեր շահագործման հետ կապված կա, ես նորից գալիս եմ այն համոզմանը, որ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնվեն: Ես հասկանում եմ` բոլոր ներդրումային խնդիրները, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի չշահագործումից, բայց եթե մենք նժարին դնում ենք Հայաստանի բնապահպանական ռիսկը եւ ներդրումային խնդիրները, բնականաբար յուրաքանչյուր հայի համար պետքէ գերակա լինի մեր երկրի բնապահպանական ռիսկերի չեզոքացումը»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ իրենցխմբակցության դիրքորոշումը հստակ է, ջերմուկցին եւ հարակից բնակավայրերի բնակիչները գտնում են, որ Ջերմուկի շահագործումը ռիսկային է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս